ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՃԱՌՔԻ ՕՊՑԻՈՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1100-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2025 թվականի N 1100-Ա

 

ՎԱՃԱՌՔԻ ՕՊՑԻՈՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 9-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 278-Ա որոշման 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության (այսուհետ՝ ընկերություն) (գրանցման համար HE 433524) հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի օպցիոնի պայմանագրի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

08.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 7-ի N 1100-Ա որոշման

 

ՎԱՃԱՌՔԻ ՕՊՑԻՈՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

PUT OPTIONAGREEMENT

Սույն վաճառքի օպցիոնի պայմանագիրը (այսուհետ՝ «Պայմանագիր») կնքվել է 2025 թվականի _ _ -ին հետևյալ կողմերի միջև՝

    

This put option agreement (the “Agreement’) is made and entered into on _ _ 2025 by and between:

ԿՈՂՄԵՐԸ

  PARTIES
(1) Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ ընկերության (այսուհետ՝ «Գնորդ»)՝ Կիպրոսի Հանրապետության օրենսդրությամբ հիմնադրված և գրանցված ընկերության, որի գրանցման համարն է HE433524 և որի գրանցված գրասենյակի գտնվելու վայրն է Ստասանդրու 9, բնակարան/գրասենյակ 201, 1060, Նիկոսիա, Կիպրոս հասցեն, ի դեմս [●]-ի, որը գործում է [●]- ի հիման վրա,    (1) Fedilco Group Limited (the “Buyer”), a company incorporated and registered under the laws of the Republic of Cyprus with the company number HE433524, having its registered office at Stasandrou, 9, Flat/Office 201, 1060, Nicosia, Cyprus, represented by [●], acting based on [●];
(2) Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ «Վաճառող»), ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ով գործում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից իրեն տրված լիազորությունների հիման վրա,
որոնք այսուհետ համատեղ կոչվում են «Կողմեր», իսկ առանձին՝ «Կողմ»:
 

(2) The Government of the Republic of Armenia (the “Seller”), represented by the head of Staff of the Prime Minister of the Republic of Armenia Arayik Harutyunyan, acting based on the powers provided to him by the Government of the Republic of Armenia,
hereinafter collectively referred to as the “Parties”, and individually as a “Party”.

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ՝
  
(Ա) Ընկերությունը` Հայաստանի Հանրապետությունում պատշաճ
կերպով հիմնադրված փակ բաժնետիրական ընկերություն է։

(Բ) Գնորդը և Վաճառողը հանդիսանում են, համապատասխանաբար, Ընկերության բաժնետոմսերի 80%-ի և 20%-ի օրինական և շահառու սեփականատերերը:

  

(Գ) Գնորդը համաձայնվել է Վաճառողին տրամադրել
վաճառքի օպցիոն Օպցիոնի բաժնետոմսերի նկատմամբ։

  

ՈՒՍՏԻ, Կողմերը սույնով պայմանավորվում են հետևյալի մասին։

 

1. Մեկնաբանում

 

1.1 Սույն Պայմանագրում հետևյալ եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը`

Հաշվի օպերատոր՝ իրավաբանական անձ, որը Կիրառելի իրավունքի համաձայն վարում է ընկերության բաժնետերերի ռեեստրը։

ՀՀ դրամ՝
Հայաստանի Հանրապետության օրինական արժույթը։

    WHEREAS:

 

(A) The Company is a closed joint stock company duly incorporated in the Republic of Armenia.
 

(B) The Buyer and the Seller are the legal and beneficial owners of, respectively, 80% and 20% of the Company Shares.

   

(C) The Buyer has agreed to grant the Seller a put option in respect of the Option Shares.

 

NOW, THEREFORE, the Parties hereby agree as follows:

 

 

1. Interpretation

 

1.1 The following terms shall have the following meanings in this Agreement:

 

Account Operator: a legal entity that, in accordance with Applicable Law, maintains the register of company shareholders.

 

AMD: Armenian dram, the lawful currency of the Republic of Armenia.

Կիրառելի իրավունք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր օրենսդրական ակտերը, ենթաօրենսդրական ակտերը, հրահանգները, կանոնները, կարգադրությունները, հրամանները, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումները, հրամանագրերը, վավերացված միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնք կարող են կիրառելի լինել Կողմերի, սույն Պայմանագրի կամ սույն Պայմանագրով նախատեսված որևէ գործարքի նկատմամբ։

Applicable Law: all laws, statutes, regulations, directives, rules, ordinances, orders, decisions of the Court of Cassation and the Constitutional Court, resolutions, decrees, ratified treaties and other legal acts of the Republic of Armenia as may be applicable to the Parties, this Agreement or any transaction contemplated hereby.

Ընկերություն՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հիմնադրված և գրանցված ընկերության, որի գրանցման համարն է 273.120.03909 և որի գտնվելու վայրն է Արգիշտի 4, Երևան, Հայաստան հասցեն։

      Company: Viva Armenia CJSC, a company incorporated and registered in the Republic of Armenia with company number 273.120.03909, having its registered office at 4 Argishti Str., Yerevan, Armenia.

Ավարտ՝ ունի 7-րդ կետով սույն եզրույթին տրված նշանակությունը։

 

Completion: has the meaning assigned to this term in clause 7.

Հետաձգող պայմաններ՝ ունի 3.1 կետով սույն եզրույթին տրված նշանակությունը։

 

Conditions Precedent: has the meaning assigned to this term in clause 3.1.

Հատուցում՝ Գնորդի կողմից վճարման ենթակա Օպցիոնի բաժնետոմսերի գնման գինը։

 

Consideration: the purchase price of the Option Shares payable by the Buyer to the Seller.

Ընկերության բաժնետոմսեր՝ Ընկերության կանոնադրական կապիտալը կազմող հասարակ բաժնետոմսեր։

 

Company Shares: ordinary shares forming the share capital of the Company.

Իրացման ծանուցում՝ Վաճառողի կողմից 5.1 կետի համաձայն տրված գրավոր ծանուցումը։

 

Exercise Notice: the written notice given by the Seller in accordance with clause 5.1.

Ծանրաբեռնում՝ գրավ, հիփոթեք, ապահովման միջոց, փոխանցման սահմանափակում, պարտավորություն, հավատարմագրային կառավարում, իրավունքը վիճարկող պահանջ, բաժնետոմսերի բաժանորդագրվելու իրավունք, գնման օպցիոն կամ որևէ տեսակի կամ բնույթի այլ ծանրաբեռնում։

 

Lien: a lien, mortgage, pledge, security interest, transfer restriction, charge, , deed of trust, adverse claim, subscription right, option to purchase or other encumbrance of any kind or nature.

Օպցիոն՝ ունի 2.1 կետով սույն եզրույթին տրված նշանակությունը։

 

Option: has the meaning assigned to this term in clause 2.1.

Օպցիոնի ժամկետ՝ ունի 4.1 կետով սույն եզրույթին տրված նշանակությունը։

 

 

Option Period: has the meaning assigned to this term in clause 4.1.

 

Օպցիոնի բաժնետոմսեր՝ Վաճառողին պատկանող՝ Ընկերության 110,000 (մեկ հարյուր տասը հազար) հասարակ բաժնետոմսերը, յուրաքանչյուրը՝ 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով։

 

Option Shares: all 110,000 (one hundred and ten thousand) Company Shares, having par value of AMD 1,000 (one thousand) each, owned by the Seller.

ԱՄՆ դոլար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինական արժույթը։

 

USD: United States dollar, the lawful currency of the United States of America.

1.2 Սույն Պայմանագրի կետերի և հավելվածների վերնագրերը նախատեսված են միայն հարմարության համար և չեն ազդում սույն Պայմանագրի մեկնաբանության վրա։

   

1.2 Clause and Schedule headings are for convenience only and shall not affect the interpretation of this Agreement.

1.3 Հղումները կետերին և Հավելվածներին՝ հղում են սույն Պայմանագրի համապատասխան կետերին և Հավելվածներին։

 

1.3 References to Clauses and Schedules are to the corresponding Clauses and Schedules of this Agreement.

1.4 Կողմին արված հղումը ներառում է նաև այդ Կողմի իրավահաջորդներին և լիազորված անձանց։

 

1.4 A reference to a Party shall include that Party's successors and authorized persons.

1.5 Եթե համատեքստից այլ բան չի բխում, եզակիով ներկայացված բառերը ներառում են նաև հոգնակի ձևը և հակառակը։

 

1.5 Unless the context otherwise requires, words in the singular shall include the plural, and vice versa.

1.6 «Գրավոր» հասկացությունը ներառում է էլեկտրոնային փոստով կատարված հաղորդակցությունը։

 

1.6 A reference to “writing” or “written” includes email communication.

1.7 Բառերը, որոնք հաջորդում են «ներառյալ», «ներառում է» կամ նմանատիպ արտահայտություններին, մեկնաբանվում են որպես օրինակներ և չեն սահմանափակում դրանց նախորդած բառերի իմաստը։

 

1.7 Any words following the terms “including”, “include”, or any similar expression shall be construed as illustrative and shall not limit the sense of the preceding words.

1.8 Կողմի վրա դրված որևէ գործողություն չկատարելու պարտականությունը ներառում է նաև այդ գործողության կատարումը ողջամտորեն չթույլատրելու պարտականությունը։

 

1.8 Any obligation on a Party not to do something includes an obligation to reasonably not allow that thing to be done.

2. Օպցիոնի տրամադրում

 

2. Grant of the Option

2.1 Կետ 3.1-ով սահմանված Հետաձգող պայմանների բավարարման պայմանով՝ Գնորդը Վաճառողին տրամադրում է իրավունք (սակայն ոչ պարտավորություն)՝ պահանջելու, որպեսզի Գնորդը Վաճառողից գնի Օպցիոնի բաժնետոմսերը, և պարտավորվում է Վաճառողի կողմից այդ իրավունքի իրացման դեպքում գնել Օպցիոնի բաժնետոմսերը՝ սույն Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան (այսուհետ՝ «Օպցիոն»)։

 

2.1 Subject to the satisfaction of the Conditions Precedent set out in Clause 3.1, the Buyer hereby grants to the Seller the right (but not the obligation) to require the Buyer to purchase from the Seller the Option Shares, and undertakes to buy the Option Shares in the event that the Seller exercises such right, in accordance with the terms and conditions set out in this Agreement (the “Option”).

2.2 Օպցիոնի բաժնետոմսերը պետք է վաճառվեն լիարժեք սեփականության իրավունքի երաշխավորմամբ՝ որևէ Ծանրաբեռնումից ազատ վիճակում։

 

2.2 The Option Shares shall be sold with full title guarantee and free from all Liens.

3. Հետաձգող պայմաններ

 

3. Conditions precedent

3.1 Օպցիոնը կարող է իրացվել միայն այն դեպքում, եթե բավարարված են բոլոր հետևյալ հետաձգող պայմանները (այսուհետ՝ «Հետաձգող պայմաններ»).

 

3.1 The Option may only be exercised if all of the following conditions precedent (the “Conditions Precedent”) are met:

(ա) Իրացման ծանուցման ներկայացման պահից մինչև Ավարտը՝ բոլոր Օպցիոնի բաժնետոմսերը գրանցված են Վաճառողի անունով՝ զերծ լինելով որևէ Ծանրաբեռնումից, և

 

(a) all Option Shares are registered in the Seller’s name, free of any Liens, from sending the Exercise Notice until the Completion;

(բ) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ընդունել է որոշում, որով հաստատվում է Օպցիոնի բաժնետոմսերի վաճառքը Գնորդին սույն Պայմանագրով սահմանված պայմաններով, և այն մտել է օրինական ուժի մեջ,

  (b) a resolution of the Government of the Republic of Armenia has been enacted and has come into legal force, authorising the sale of the Option Shares to the Buyer on the terms and conditions set of this Agreement; and

(գ) Հայաստանի Հանրապետության Կիրառելի իրավունքի համաձայն Օպցիոնի բաժնետոմսերը Վաճառողի կողմից Գնորդին վաճառելու և Գնորդի կողմից Օպցիոնի բաժնետոմսերը ձեռք բերելու համար պահանջվող բոլոր ընթացակարգերը ու հաստատումներն (ներառյալ, ըստ կիրառելիության, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքների համաձայն) կատարված են:

 

(c) all approvals and formal procedures required under the Applicable Law of the Republic of Armenia for selling the Option Shares by the Seller to the Buyer and for the acquisition of the Option Shares by the Buyer (including, as applicable, under the Laws of the Republic of Armenia “On Privatisation of State-Owned Property”, “On Protection of Economic Competition” and “On Electronic Communication”) have been met.

3.2 Վաճառողի գրավոր պահանջի դեպքում Գնորդը պարտավոր է համագործակցել՝ 3.1 կետում սահմանված պայմանների բավարարմանը նպաստելու համար:

 

3.2 Upon the Seller’s written request, the Buyer shall cooperate to facilitate the satisfaction of the conditions set out in Clause 3.1.

4. Օպցիոնի ժամկետ

  4. Option Period

4.1 Օպցիոնը պահպանում է իր գործողությունը և կարող է իրացվել մինչև 2028 թվականի մայիսի 15-ը ներառյալ (այսուհետ՝ «Օպցիոնի ժամկետ»)։

 

4.1 The Option shall remain valid and may be exercised by 15 May 2028, inclusive (the “Option Period”).

4.2 Եթե Հետաձգող պայմանները չեն բավարարվում և/կամ Օպցիոնը չի իրացվում մինչև Օպցիոնի ժամկետի ավարտը, ապա Օպցիոնն ուժը կորցնում է, և Օպցիոնն իրացնելու Վաճառողի իրավունքը դադարում է։

 

4.2 If the Conditions Precedent are not fulfilled and/or the Option is not exercised prior to the expiration of the Option Period, the Option shall lapse and the Seller’s rights to exercise the Option shall terminate.

4.3 Օպցիոնի ժամկետի ավարտը չի ազդում Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա, որոնք կապված են մինչև Օպցիոնի ժամկետի ավարտը պատշաճ կերպով իրացված Օպցիոնի հետ:  

4.3 The expiration of the Option Period shall not affect the Parties' rights and obligations in relation to the Option duly exercised prior to the expiration of the Option Period.

5. Իրացում

  5. Exercise

5.1 Օպցիոնը կարող է իրացվել Վաճառողի կողմից՝ Հավելված 1-ով սահմանված ձևով Իրացման ծանուցումը Գնորդին ներկայացնելու միջոցով։

 

5.1 The Option may be exercised by the Seller by giving the Buyer an Exercise Notice in the form set out in Schedule 1.

5.2 Օպցիոնը կարող է իրացվել միայն բոլոր Օպցիոնի բաժնետոմսերի նկատմամբ։

 

5.2 The Option may only be exercised for all of the Option Shares.

5.3 Տրված Իրացման ծանուցումը չի կարող հետ կանչվել։

 

5.3 Once given, an Exercise Notice may not be revoked.

5.4 Իրացման ծանուցումը պետք է ուղեկցվի`

  5.4 The Exercise Notice shall be accompanied by:

(ա) Իրացման ծանուցումը ստորագրած անձի՝ Վաճառողի անունից այդ հարցում հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթղթերով, և

 

(a) the documents certifying the authority of the person who has signed the Exercise Notice to act on behalf of the Seller in doing so; and

(բ) Հետաձգող պայմանների ամբողջությամբ բավարարված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթերով:

 

(b) documents evidencing that the Conditions Precedent have been fully satisfied.

6. Հատուցում

  6. Consideration

6.1 Գնորդը Վաճառողին պետք է վճարի Հատուցման ընդհանուր գումարը 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլարի չափով՝ Ավարտից հաշված իննսուն (90) օրվա ընթացքում։

 

6.1 The Buyer shall pay the Seller the Consideration in an aggregate amount of USD 50,000,000 (fifty million US Dollars) within ninety (90) days following the Completion.

6.2 Գնորդը պարտավոր է վճարել Հատուցումը բանկային փոխանցմամբ՝ Վաճառողի՝ Իրացման ծանուցման մեջ նշված բանկային հաշվին։  

6.2 The Buyer shall pay the Consideration by wire transfer to the Seller’s bank account indicated in the Exercise Notice.

6.3 Սույն Պայմանագրով նախատեսված ցանկացած վճարման ուշացման դեպքում Վաճառողն իրավունք ունի կիրառել տույժ՝ ուշացված գումարի 0.13%-ի (զրո ամբողջ տասներեք տոկոսի) չափով ուշացման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար, սակայն ոչ ավել, քան ուշացված գումարի 10%-ը (տասը տոկոս)։

 

6.3 In case of any delay in payment of any amount due under this Agreement, the Seller shall be entitled to apply a penalty in the amount of 0.13% (zero point thirteen percent) of the delayed amount per each calendar day of delay, up to a maximum of 10% (ten percent) of the delayed amount.

7. Ավարտ  

7. Completion

Օպցիոնի բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցումը Գնորդին (այսուհետ՝ «Ավարտ») պետք է տեղի ունենա մինչև Իրացման ծանուցման մեջ նշված օրը, որը պետք է լինի Իրացման ծանուցման ամսաթվից ոչ ուշ, քան 30 (երեսուն) աշխատանքային օր հետո։ Այդ նպատակով յուրաքանչյուր Կողմ պետք է գործադրի իր ողջամիտ ջանքերը՝ ապահովելու Գնորդի գրանցումը որպես Օպցիոնի բաժնետոմսերի սեփականատեր, այդ թվում՝ Հաշվի օպերատորին անհրաժեշտ փոխանցման գործիքները և պահանջվող այլ փաստաթղթերը։

 

The transfer of the ownership of the Option Shares to the Buyer (the “Completion”) shall take place by the date specified in the Exercise Notice, which shall fall no later than within 30 (thirty) business days from the date of the Exercise Notice. For this purpose, each Party shall use its reasonable endeavours to ensure the registration of the Buyer as the owner of the Option Shares, including by delivering the necessary transfer instruments and other required documents to the Account Operator.

8. Հավաստիացումներ և երաշխիքներ

  8. Representations and Warranties

8.1 Վաճառողը հավաստում և երաշխավորում է Գնորդին, որ․

 

8.1 The Seller represents and warrants to the Buyer that:

(ա) նա ունի լիարժեք լիազորություն և իրավասություն՝ սույն Պայմանագիրը կնքելու համար, և  

(a) it has full power and authority to enter into this Agreement;

(բ) նա հանդիսանում է և մինչև Օպցիոնի դադարումը շարունակելու է հանդիսանալ Օպցիոնի բաժնետոմսերի միակ օրինական և շահառու սեփականատերը, և

 

 

(b) it is, and will remain before the Option lapses, the sole legal and beneficial owner of the Option Shares; and

(գ) Վաճառողի կողմից սույն Պայմանագրի ստորագրումը, կնքումը և կատարումը (եթե կիրառելի է) լիովին իրականացվում են Կիրառելի իրավունքին համապատասխան։

 

(c) the execution and delivery and performance (if applicable) of this Agreement by the Seller are carried out in full compliance with the Applicable Law.

8.2 Գնորդը հավաստում և երաշխավորում է Վաճառողին, որ նա ունի լիարժեք լիազորություն և իրավասություն՝ սույն Պայմանագիրը կնքելու և կատարելու համար:

  8.2 The Buyer represents and warrants to the Seller that it has full power and authority to enter into and perform this Agreement.

8.3 Սույն 8-րդ կետում տրված հավաստիացումները և երաշխիքները տրվում են սույն Պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ և պահպանում են իրենց ամբողջական ուժը և գործողությունը յուրաքանչյուր օրվա դրությամբ՝ մինչև Ավարտի օրը։

 

8.3 The representations and warranties provided in this Clause 8 are given as of the date of this Agreement and shall be deemed to remain in full force and effect each day up to the date of the Completion.

9. Ամբողջական պայմանագիր

 

9. Entire agreement

Սույն Պայմանագիրը կազմում է Կողմերի միջև ամբողջական համաձայնությունը և չեղարկում ու փոխարինում է դրա առարկայի վերաբերյալ նրանց բոլոր նախորդ բանակցությունները և փոխըմբռնումները՝ լինեն դրանք գրավոր, թե բանավոր։

 

This Agreement constitutes the entire agreement between the Parties and supersedes and extinguishes all previous negotiations and understandings between them, whether written or oral, relating to its subject matter.

10. Լեզու

  10. Language

Սույն Պայմանագիրը կազմված է անգլերեն և հայերեն լեզուներով: Հայերեն և անգլերեն տեքստերի միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տեքստը։

 

This Agreement is made in English and Armenian languages. In case of any discrepancy between the Armenian and English texts, the Armenian text shall prevail.

11. Ծանուցումներ   11. Notices

Սույն Պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները, դիմումները, պահանջները, համաձայնությունները, հաստատումները կամ այլ հաղորդակցությունները պետք է կատարվեն գրավոր ձևով և առաքվեն ստորագրության էջում Կողմերի տվյալներում նշված հասցեներով (ներառյալ էլ. փոստի հասցեները)։

 

All notices, requests, demands, consents, approvals, or other communications under this Agreement shall be made in writing and delivered to the addresses (including email addresses) indicated in the Parties’ details on the signature page.

12. Բաժանելիություն   12. Severance

Եթե պայմանագրի որևէ դրույթ ամբողջությամբ կամ մասամբ ճանաչվում է անվավեր, անօրինական կամ իրավական ուժ չունեցող, Կողմերը բարեխղճորեն կբանակցեն այդ դրույթի այնպիսի՝ փոփոխության շուրջ, որը փոփոխված տարբերակով կլինի օրինական, վավեր և իրավական ուժ ունեցող, և հնարավորինս կապահովի սկզբնական դրույթով նախատեսված գործարքային և առևտրային արդյունքը։

 

If any provision of this Agreement is held to be invalid, illegal, or unenforceable, in whole or in part, the Parties shall negotiate in good faith an amendment to such provision so that, as amended, it is legal, valid and enforceable, and, to the greatest extent possible, achieves the intended transactional and commercial result of the original provision.

 

13. Փոփոխություններ

  13. Amendments

Սույն Պայմանագրի որևէ դրույթի որևէ փոփոխություն, լրացում կամ դրանից հրաժարում ուժի մեջ չի լինի, եթե այն կատարված չէ գրավոր և ստորագրված չէ երկու Կողմերի կողմից։

 

No amendment, modification, or waiver of any provision of this Agreement shall be effective unless made in writing and signed by both Parties.

14. Կիրառելի իրավունք և ընդդատություն

  14. Governing law and jurisdiction

14.1 Սույն Պայմանագիրը և դրանից բխող գործարքները կարգավորվում և մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համաձայն։

 

14.1 This Agreement and any transaction contemplated thereby shall be governed by and construed in accordance with the law of the Republic of Armenia.

14.2 Սույն Պայմանագրից կամ դրա առնչությամբ առաջացող ցանկացած վեճ, տարաձայնություն կամ պահանջ, այդ թվում՝ դրա գոյության, վավերականության, մեկնաբանության, կատարման, խախտման կամ դադարեցման հետ կապված, լուծվում է Հայաստանի Արբիտրաժի և Հաշտարարության Կենտրոնի միջոցով (այսուհետ՝ «Կենտրոն») հաշտարարության դիմումի ներկայացման պահին գործող Հաշտարարության կանոններին համապատասխան:

 

14.2 Any dispute, controversy or claim arising out of or in connection with this Agreement, including any question regarding its existence, validity, interpretation, performance, breach, or termination, shall be resolved through the Arbitration and Mediation Center of Armenia (hereinafter, the "Center") in accordance with the Mediation Rules of the Center as in force at the time of submission of mediation application.

14.3 Հաշտարարությունն իրականացվում է Կենտրոնի կողմից նշանակված/հաստատված հաշտարար(ներ)ի կողմից, ովքեր հաշտարարությունն իրականացնում են Կանոններին համապատասխան։ Կենտրոնն իրականացնում է հաշտարարության գործի վարումը։

 

14.3 The mediation shall be conducted by a mediator or mediators appointed or confirmed by the Center, in accordance with the Rules. The Center shall administer the mediation proceedings.

14.4 Հաշտարարության վայրը Երևանն է, Հայաստանի Հանրապետություն, իսկ հաշտարարության լեզուն` հայերենը կամ անգլերենը՝ Կողմերի նախընտրությամբ:

 

14.4 The seat of mediation shall be Yerevan, Republic of Armenia, and the language of the mediation shall be Armenian or English, as agreed upon by the Parties.

14.5 Եթե վեճը կամ դրա մի մասը Կենտրոնի Հաշտարարության կանոններով նախատեսված կարգով դիմում ներկայացնելու պահից 30 օրվա ընթացքում չի լուծվում, Կողմերը համաձայնում են մնացած հարցերը լուծել արբիտրաժի միջոցով՝ Կենտրոնի Արբիտրաժային կանոններին համապատասխան։ Արբիտրաժային որոշումը վերջնական է և պարտադիր Կողմերի համար։

 

14.5 If the dispute, or any part thereof, is not resolved within 30 (thirty) days from the date of submission of the request in accordance with the Mediation Rules of the Center, the Parties agree to submit the remaining matters to arbitration, in accordance with the Arbitration Rules of the Center.The arbitral award shall be final and binding upon the Parties.

14.6 Արբիտրաժային վարույթն իրականացվելու է երեք արբիտրների կողմից: Արբիտրաժի վայրը Երևանն է, Հայաստանի Հանրապետություն, իսկ արբիտրաժի լեզուն՝ անգլերենը։

 

14.6 The arbitration shall be conducted by three arbitrators. The seat of arbitration shall be Yerevan, Republic of Armenia, and the language of the arbitration shall be English.

14.7 Վաճառողը սույնով հայտարարում և համաձայնում է, որ սույն Պայմանագրի իր կողմից կնքումը, հանձնումը և կատարումը հանդիսանում են մասնավոր և առևտրային գործողություններ, այլ ոչ թե հանրային կամ ինքնիշխան գործողություններ:

 

14.7 The Seller hereby represents and agrees that its execution, delivery, and performance of this Agreement constitute private and commercial acts rather than public or sovereign acts.

15. Այլ դրույթներ   15. Miscellaneous

15.1 Կողմերը համաձայնում են, որ Վաճառողը պատշաճ կերպով կապահովի Կիրառելի իրավունքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, այդպիսիք լինելու դեպքում, որոնք պահանջվում են, որպեսզի սույն Պայմանագիրը լինի լիովին ուժի մեջ և կիրառելի (օրինակ՝ եթե պահանջվում է որևէ գրանցում):

 

15.1 The Parties agree that the Seller shall duly complete all formal procedures under the Applicable Law, if any, that are required in order for this Agreement to be fully effective and enforceable (e.g., if any registration is required).

15.2 Սույն Պայմանագիրը կազմված է երեք (3) օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր Կողմ պահում է մեկ օրինակ: Յուրաքանչյուր Կողմ պետք է պահպանի մեկ օրինակ, իսկ մեկ օրինակը Վաճառողի կողմից պետք է ներկայացվի Հաշվի օպերատորին՝ Օպցիոնի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին։

 

15.2 This Agreement is made in three (3) copies having equal legal force, one copy to be kept by each Party. Each Party shall maintain one, and one copy shall be filed by the Seller with the Account Operator together with the the documents required for the transfer of ownership to the Option Share.

[Ստորագրության էջը հաջորդիվ]

 

 [Signature Page Follows]

Սույն Պայմանագիրը կնքվել է դրա սկզբում նշված ամսաթվով։

 

This agreement has been entered into on the date stated at the beginning of it.

 

Buyer / Գնորդ

  Վաճառող / Seller
__________________   ___________________

Անուն / Name: Սավվաս Պացալոս / Savvas Patsalos
Պաշտոն / Title: Տնօրեն/ Director

  

Անուն / Name: Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan
Պաշտոն / Title: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար / the head of Staff of the Prime Minister of the Republic of Armenia

Ծանուցման հասցե /Notification Address:

Կիպրոս, Նիկոսիա, 1060, Ստասանդրոու 9, բն./գրասենյակ 201

Stasandrou, 9, Flat/Office 201, 1060, Nicosia, Cyprus

 

Ծանուցման հասցե / Notification Address:
Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 / Armenia, Yerevan 0010, Republic Square, Government House 1

Էլ. Փոստի հասցե / email: savvas.patsalos@fedilco.cy

 

Էլ. Փոստի հասցե / email:

    _____________________________

Հավելված 1
Իրացման ծանուցման Ձև

 

Schedule 1
Form of Exercise Notice

Ումից՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունից

 

From: The Government of the Republic of Armenia

[Հասցե]

  [Address]
[Ամսաթիվ]   [Date]

Ում՝ Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ Ընկերությանը

 

To:
Fedilco Group Limited

Միայն էլ. փոստով   via email only

Իրացման ծանուցում
(Վաճառքի օպցիոն)

 

 

Exercise Notice
(Put Option)

 

Հարգելի՛ պարոնայք

 

Dear Sirs,

Սույն Իրացման ծանուցումը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես Վաճառող և Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ ընկերության կողմից որպես Գնորդ [ամսաթիվ]-ին կնքված Վաճառքի օպցիոնի պայմանագրի (այսուհետ՝ «Պայմանագիր») համաձայն:

    

This Exercise Notice is provided in accordance with the Put Option Agreement dated [date] entered into between the Government of the Republic of Armenia as the Seller and Fedilco Group Limited as Buyer (the “Agreement”).

 

Սույն Իրացման ծանուցման մեջ օգտագործվող եզրույթները ունեն նույն նշանակությունը, ինչ սահմանված է Պայմանագրում:

 

The term used in this Exercise Notice shall have the same meaning as defined in the Agreement.

Վաճառողը հավաստիացնում է, որ Պայմանագրի 3-րդ կետում սահմանված բոլոր Հետաձգող պայմանները լիովին բավարարված են:

 

The Seller represents that all Conditions Precedent set out in Clause 3 of the Agreement have been fully satisfied.

Վաճառողը սույնով իրացնում է Օպցիոնը՝ Պայմանագրին համապատասխան, և պահանջում է, որպեսզի Գնորդը գնի Օպցիոնի Բաժնետոմսերը՝ Պայմանագրում սահմանված պայմաններով:  

The Seller hereby exercises the Option in accordance with the Agreement and requires the Buyer to purchase the Option Shares on the terms and conditions set out in the Agreement.

Ավարտը տեղի կունենա մինչև [Ամսաթիվ]-ը։

  The Completion shall take effect by [Date].

Հատուցումը պետք է վճարվի Գնորդի կողմից հետևյալ բանկային հաշվին.

 

 

The Consideration shall be paid by the Buyer to the following bank account:

 

Հաշվեհամար՝ [●]  

Account Name: [●]

Համապատասխան հաշիվ՝ [●]   Account Number: [●]

Բանկ՝ [●]

 

Bank: [●]

BIC՝ [●]  

BIС: [●]

SWIFT՝ [●]

  Swift: [●]
Թղթակցային հաշիվ՝ [●]   Correspondent Account: [●]

Թղթակից բանկ՝ [●]

  Correspondent Bank: [●]
Կից ներկայացնում ենք՝   Attached please find:
(1) փաստաթուղթը, որը հավաստում է ստորագրող [●]-ի՝ Վաճառողի անունից հանդես գալու լիազորությունը, և   (1) the document certifying that the authority of the undersigned [●] to act on behalf of the Seller; and

(2) Հետաձգող պայմանների ամբողջությամբ բավարարված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթերով։

 

(2) documents evidencing that the Conditions Precedent have been fully satisfied.

Հարգանքով՝

 

  Yours faithfully,

 

[Լիազորված ստորագրող]       

[Authorised Signatory]

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

11.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան