ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.08.2025
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
04.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«04» օգոստոս 2025 թ.

N 87-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել աորտայի անևրիզմայով և շերտազատումով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

04.08.2025

Ա. ՋումաՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

 «04» օգոստոս 2025 թվականի

N 87-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՈՐՏԱՅԻ ԱՆԵՎՐԻԶՄԱՅՈՎ ԵՎ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

I71

Աորտայի անևրիզմա և շերտազատում

2)

I71.0

Աորտայի շերտազատում

3)

I71.01

Կրծքային աորտայի շերտազատում

4)

I71.010

Վերել աորտայի շերտազատում

5)

I71.011

Աորտայի աղեղի շերտազատում

6)

I71.1

Աորտայի կրծքային հատվածի անևրիզմա` պատռվածքով

7)

I71.11

Վերել աորտայի անևրիզմա` պատռվածքով

8)

I71.12

Աորտայի աղեղի անևրիզմա` պատռվածքով

9)

I71.2

Աորտայի կրծքային հատվածի անևրիզմա` առանց պատռվածքի մատնանշման

10)

I71.21

Վերել աորտայի անևրիզմա` առանց պատռվածքի մատնանշման

11)

I71.22

Աորտայի աղեղի անևրիզմա` առանց պատռվածքի մատնանշման

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1.Ըստ կլինիկական դասակարգման տարբերում են աորտայի շերտազատման հետևյալ տեսակները`

1) սուր (մինչև 14 օր).

2) ենթասուր (15-90 օր).

3) քրոնիկ (91 օր և ավել):

2. Պայմանավորված շերտազատման տեղակայմամբ և տարածվածությամբ, կլինիկական պրակտիկայում լայնորեն կիրառվում են հետևյալ դասակարգման համակարգերը`

1) De-Bakey (Դե-Բեկեյ) դասակարգում.

ա. Տիպ I` շերտազատումն ընդգրկում է վերել աորտան, աորտայի աղեղը, ինչպես նաև կարող է ընդգրկել վայրէջ կրծքային աորտան ու որովայնային աորտան`ախտահարման տարբեր տարածվածությամբ,

բ. Տիպ II` շերտազատումն ընդգրկում է միայն վերել աորտան,

գ. Տիպ IIIa` շերտազատումն ընդգրկում է վայրէջ կրծքային աորտան:

Կարող է ռետրոգրադ տարածվել դեպի աորտայի աղեղ,

դ. Տիպ IIIb` շերտազատումն ընդգրկում է վայրէջ կրծքային աորտան, ինչպես նաև որովայնային աորտան և զստային զարկերակները: Կարող է ռետրոգրադ տարածվել դեպի աորտայի աղեղ:

2) Stanford (Սթանֆորդ) դասակարգում.

ա. Տիպ A` շերտազատումն ընդգրկում է վերել աորտան, աորտայի աղեղի և վայրէջ աորտային ընդգրկումով կամ առանց ընդգրկման,

բ. Տիպ B` շերտազատումն ընդգրկում է կրծքային վայրէջ աորտան և կարող է տարածվել աորտայի հեռակա հատվածներ,

գ. Տիպ non A non B` շերտազատումն ընդգրկում է աորտայի աղեղը և կարող է տարածվել դեպի վայրէջ կրծքային աորտա և աորտայի հեռակա հատվածներ, բայց ոչ վերել աորտա:

3. Ներկայումս աստիճանաբար կիրառություն է ստանում TEM (ՏԵՄ) դասակարգումը, որի հիմքում ընկած են շերտազատման տիպը` ըստ Stanford (Սթանֆորդ) դասակարգման, շերտազատման մուտքի (ինտիմայի պատռվածք) տեղակայումը և մալպերֆուզիայի ռադիոլոգիական և կլինիկական դրսևորումների առկայությունը:

4. Աորտայի իրական անևրիզման իրենից ներկայացնում է աորտայի մշտական տեղայնացված լայնացում, որը գերազանցում է նորմալ տրամագիծը՝ 50 և ավելի տոկոսով կամ նորմալ միջին տրամագիծը՝ 2 և ավելի ստանդարտ շեղումներով, պարփակված է աորտայի պատով, որը պարունակում է բոլոր 3 շերտերը` ինտիմիա, մեդիա և ադվենտիցիա:

5. Ըստ պատճառագիտության բաժանվում է հետևյալ ենթախմբերի`

1) բնածին կամ զարգացման.

2) դեգեներատիվ.

3) քրոնիկ հետտրավմատիկ.

4) բորբոքային.

5) ինֆեկցիոն.

6) մեխանիկական.

7) հետվիրահատական (հետբերանակցումային):

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

1. Աորտայի Stanford (Սթանֆորդ) տիպ A սուր շերտազատման վիրահատական բուժումը բացառապես իրականացվում է անհետաձգելի ձևով:

2. Աորտայի քրոնիկ շերտազատման վիրահատական բուժումը կարող է իրականացվել շտապ կամ պլանային ձևով` կախված հեմոդինամիկ կայունության աստիճանից:

3. Աորտայի չբարդացած անևրիզմայի վիրահատական բուժումը գլխավորապես իրականացվում է պլանային ձևով:

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Սրտային վիրաբույժ, սրտաբան:

8)

Գանգատներ

1. Կլինիկական պատկերը խիստ տարբեր է, կարող է լինել ասիմպտոմատիկ կամ տարբեր դրսևորումներով`պայմանավորված այս կամ այն օրգան-համակարգերի մալպերֆուզիայով, ընդհուպ հանկարծամահություն` սուր աորտալ անբավարարության, սրտամկանի սնուցման սուր խանգարման կամ աորտայի պատռման հետևանքով:

2. Պացիենտների մեծ մասը հիմնականում ասիմտոմատիկ են վերջինիս հայտնաբերման ժամանակ, և անևրիզմայի հայտնաբերումը տեղի է ունենում այլ օրգան-համակարգերի խնդիրների դեպքում հետազոտության ժամանակ` պատահականորեն: Կլինիկական ախտանիշների ի հայտ գալը հիմնականում պայմանավորված է անևրիզմայի չափերի մեծացմամբ` հարակից կառուցվածքների ճնշման հետևանքով: Վերել աորտայի անևրիզման, որն ընդգրկում է աորտայի օղը, կարող է դրսևորվել աորտալ անբավարարության պատկերով: Աորտայի աղեղի անևրիզման կարող է արտահայտվել մեջքի և ծնոտի ցավով: Ձայնի խռպոտության առաջացումը պայմանավորված է հետադարձ կոկորդային նյարդի գրգռմամբ: Կարող են զարգանալ ստրիդոր` շնչափողի ճնշման, դիսֆագիա` կերակրափողի ճնշման, շնչարգելություն`թոքի դրունքի սեղման, ինչպես նաև մարմնի վերին կեսի պլետորա և այտուց`վերին սիներակի ճնշման հետևանքով:

3. Stanford (Սթանֆորդ) տիպ A աորտայի սուր շերտազատման դեպքում կլինիկական դրսևորումները տատանվում են լայն սահմաններում: Որոշ պացիենտների մոտ բնորոշ է ասիմտոմատիկ սկիզբը, բայց մեծամասամբ բնութագրվում է կրծքավանդակում հյուծող ցավի առաջացմամբ, որը կարող է ունենալ տեղակայման միգրացիա` պայմանավորված շերտազատման տարածումով:

4. Վերել աորտայի շերտազատման դեպքում, որն ընդգրկում է աորտայի օղը, կարող է դիտվել սուր աորտալ անբավարարության կլինիկական պատկեր: Հիմնական շրջանառող արյան ծավալի ուղղումը դեպի կեղծ լուսանցք հանգեցնում է հիպովոլեմիկ շոկի և տարբեր օրգան-համակարգերի մալպերֆուզիայի: Մասնավորապես, խիստ ծանր բարդություն է հանդիսանում մեզենտերիալ մալպերֆուզիան, որը մեծացնում է հետվիրահատական մահացությունը 43 և ավելի տոկոսով: Կորոնար մալպերֆուզիան ևս հանդիսանում է մեկ այլ ծանր բարդություն, մեծացնելով ներ- և հետվիրահատական մահացությունը 40 և ավելի տոկոսով: Կենտրոնական նյարդային համակարգում արյունահոսքի խանգարումը հանգեցնում է նյարդաբանական տարբեր խանգարումների զարգացման:

5. Զարկերակային գերճնշումը և հաճախասրտությունը հիմնականում պայմանավորված են ցավային շոկի հետևանքով կատեխոլամինների ձերբազատմամբ: Թերճնշումը (հիպոտենզիան) և տախիկարդիան առավել բնորոշ են շերտազատված հատվածի պատռմանը և սրտի տամպոնադայի առաջացմանը, որն էլ հանդիսանում է հանկարծամահության հիմնական պատճառը:

9)

Անամնեզ

1. Աորտայի անևրիզման և շերտազատումն առավել հաճախ հանդիպում են 60 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում: Երկարատև չկառավարվող զարկերակային ճնշման անամնեզը նախատրամադրող է աորտայի պատի թուլացման և անևրիզմայի ու շերտազատման առաջացման համար: Կոկայինի օգտագործումը, որը ևս բերում է զարկերակային գերճնշման և անոթասեղման առաջացման, կարող է հանգեցնել աորտայի սուր շերտազատման: Որոշ պացիենտներ ունեն Մարֆանի սինդրոմ, որոշների մոտ անևրիզման և շերտազատումը ի հայտ են գալիս հղիության ընթացքում: Որոշները անամնեզում ունեն աորտայի կոարկտացիա`շտկված կամ չշտկված, կամ նախկինում կատարված աորտալ փականի վիրահատություն:

2. Երբեմն աորտայի անևրիզման և շերտազատումը հանդիպում են Տերների, Լոյս-Դիցի, Էհլերս-Դանլոսի և Նունանի համախտանիշների դեպքում: Այս համախտանիշներով պացիենտների շրջանում աորտայի ախտաբանությունը հանդիպում է ավելի երիտասարդ հասակում, հիմնականում տեղակայվում է վերել աորտայում և անամնեզում գրեթե չի հանդիպում զարկերակային գերճնշումը: Ոչ սիմտոմատիկ ընտանեկան կրծքային աորտայի անևրիզմայով պացիենտների շրջանում ախտաբանությունը հանդիպում է ավելի երիտասարդ հասակում, քան սպորադիկ դեպքերի ժամանակ, բայց ավելի մեծ տարիքում, քան Մարֆանի և Լոյս-Դիցի համախտանիշների դեպքում:

10)

Զննման արդյունք/Ցուցում

1. Աորտայի սուր շերտազատումը կյանքին սպառնացող իրավիճակ է, որը պահանջում է անհետաձգելի գնահատում և բուժում:

2. Վերել աորտայի, աորտայի աղեղի շերտազատումը որոշ դեպքերում կարող է ընթանալ առանց ախտանշանների ի հայտ գալու: Ախտանշանները կարող են պայմանավորված լինել հիպովոլեմիկ շոկով (թերճնշում, հաճախասրտություն), որը կարող է պայմանավորված լինել մեծ քանակով արյան անցմամբ կեղծ լուսանցքից դեպի պերիաորտալ հյուսվածքներ և սրտի տամպոնադայով: Տարբեր ախտանշաններ կարող են առաջանալ պայմանավորված այս կամ այն օրգան-համակարգերի մալպերֆուզիայով: Աորտայի աղեղի ճյուղերով արյունահոսքի խանգարման դեպքում կարող է դիտվել գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման կլինիկական դրսևորոմներ: Վերին և ստորին վերջույթների արյունահոսքի խանգարման դեպքում կարող է դիտվել վերջույթների սառնություն, գունատություն, թմրածություն, անոթազարկի բացակայություն: Երիկամների մալպերֆուզիան կարող է հանգեցնել սակավամիզության (օլիգուրայի) և անմիզության (անուրիայի):

Վերել աորտայի, աորտայի աղեղի անևրիզմայի դեպքում զննման արդյունքում ախտանշաններ կարող են չհայտնաբերվել: Եթե աորտայի անևիզման կամ շերտազատումն ընդգրկում է աորտալ օղը և առկա է աորտալ անբավարարություն, ապա աորտայի լսման կետում կհայտնաբերվի դիաստոլիկ աղմուկ: Աորտայի աղեղի անևրիզմայի դեպքում հետադարձ կոկորդային նյարդի գրգռման հետևանքով կարող է դիտվել ձայնի խռպոտություն, վերին սիներակի ճնշման հետևանքով մարմնի վերին կեսի այտուց: Պուլսացնող զանգվածի առկայություն որովայնի առաջային պատին կարող է դիտվել թորակոաբդոմինալ անևիզմայի դեպքում:

11)

Հոսպիտալացման ցուցում

1. Stanford (Սթանֆորդ) տիպ A աորտայի սուր և քրոնիկ շերտազատման դեպքում առկա է վիրահատական միջամտության ցուցում:

2. Առանց վերել աորտայի ընդգրկման աորտայի աղեղի քրոնիկ շերտազատման դեպքում վիրահատություն ցուցված է, երբ աորտայի տրամագիծը հավասար է կամ գերազանցում է 5.5 սմ, կամ ախտանշանների առկայության պարագայում՝ անկախ աորտայի տրամագծից:

3. Վերել աորտայի անևրիզմայի վիրահատական բուժման ցուցումներն են`

1) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.5 սմ, կամ ավելի փոքր տրամագծի պարագայում, երբ առկա է տրամագծի աճ տարեկան 3մմ և ավելի.

2) ախտանշանների առկայության դեպքում՝ անկախ աորտայի տրամագծից.

3) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.0 սմ և առկա է Մարֆանի համախտանիշ.

4) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 4.5 սմ և առկա է TGFBR1 կամ TGFBR2 գեների մուտացիայով պայմանավորված Լոյս-Դիցի համախտանիշ.

5) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.0 սմ և առկա է երկփեղկ աորտալ փական.

6) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 4.5 սմ և առկա է աորտալ փականի վիրահատության ցուցում.

7) աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.0 սմ և առկա է ոչ աորտալ փականային սրտի վիրահատության ցուցում:

4. Աորտայի աղեղի անևրիզմայի դեպքում վիրահատություն ցուցված է, երբ աորտայի տրամագիծը մեծ կամ հավասար է 5.5սմ, կամ ախտանշանների առկայության պարագայում անկախ աորտայի տրամագծից:

5. Վերել աորտայի, արորտայի աղեղի անևրիզմայի պատռվածքի պարագայում առկա է անհետաձգելի վիրահատության ցուցում:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Սրտային վիրաբույժ

1

1

2)

Սրտաբան (նախավիրահատական, հետվիրահատական շրջան)

1

1

3)

Երիկամաբան (նախավիրահատական, հետվիրահատական)

0.4

0.8

4)

Նյարդաբան (նախավիրահատական, հետվիրահատական)

0.6

1

5)

Անոթային վիրաբույժ (նախավիրահատական, հետվիրահատական)

0.4

0.8

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Բորբոքային ցուցանիշների գնահատում, սակավարյունության հայտնաբերում:

2)

Առկա չէ

C ռեակտիվ սպիտակուցի որոշում

1

1

Բորբոքային պրոցեսների ժխտում

3)

Առկա չէ

Արյան մեջ էլեկտրոլիտների մակարդակի որոշում

1

1

Էլեկտրոլիտային հաշվեկշռի գնահատում և կարգավորում

4)

Առկա չէ

Արյան մեջ միզանյութի և կրեատինինի որոշում

1

1

Երիկամային ֆունկցիայի գնահատում

5)

Առկա չէ

Արյան պլազմայում գլյուկոզի մակարդակի որոշում՝ քաղցած վիճակում և գլիկոհեմոգլոբինի (HbA1c) որոշում

1

1

Շաքարային դիաբետի կամ նախադիաբետի հայտնաբերում, հետվիրահատական շրջանում արյան մեջ գլյուկոզի մակարդակի կարգավորում

6)

Առկա չէ

Տրոպոնինի կրկնակի չափումներ՝ գերադասելով բարձր զգայունության տրոպոնինի որոշում

0.4

0.8

Սրտամկանի սուր իշեմիայի հայտնաբերում

7)

Առկա չէ

Դ-դիմեր

1

1

Աորտայի շերտազատման պարագայում բարձր զգայունություն ունեցող հետազոտություն

8)

Առկա չէ

Արյան թթվահիմնային հավասարակշռության որոշում

1

1

Մետաբոլիկ ացիդոզի/ալկալոզի հայտնաբերում, շնչառական ացիդոզի/ալկալոզի կոմպենսացիայի գնահատում:

9)

Առկա չէ

Լյարդային տրանսամինազների որոշում

1

1

Լյարդի մետաբոլիկ ֆունկցիայի գնահատում, լյարդի և սրտամկանի հյուսվածքային վնասման հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

10)

Առկա չէ

12 արտածմամբ հանգստի էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

1

Աորտայի սուր շերտազատման և սրտամկանի սուր ինֆարկտի տարբերակիչ ախտորոշում: Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարման գնահատում, սպիական փոփոխությունների, գերաճի (հիպերտրոֆիայի) հայտնաբերում:

11)

Առկա չէ

Տրանսթորակալ հանգստի էխոսրտագրություն

1

1

Աջ և ձախ փորոքների սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիայի գնահատում: Աորտայի արմատի և վերել աորտայի գնահատում: Աորտալ փականի կառուցվածքային և ֆունկցիոնալ գնահատում: Պերիկարդի խոռոչում հեղուկի առկայության գնահատում և սրտի տամպոնադայի հայտանբերում: Էխոսրտագրությամբ աորտայի շերտազատման պարագայում շերտազատված ինտիմայի վիզուալիզացում, սակայն վերջինիս բացակայությունը չի ժխտում շերտազատման առկայությունը:

12)

Առկա չէ

Տրանսէզոֆագիալ էխոսրտագրություն

1

1

Աորտայի շերտազատման և անևրիզմայի դեպքում ունի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն: Գնահատվում է ձախ և աջ փորոքների սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիան: Շերտազատման պարագայում վիզուալիզացվում է շերտազատված ինտիման: Կատարվում է աորտալ փականի ֆունկցիայի և կառուցվածքի գնահատում: Հայտնաբերվում է կորոնար զարկերակների ընդգրկումը շերտազատման մեջ: Կատարվում է պերիկարդում հեղուկի առկայության գնահատում և սրտի տամպոնադայի հայտնաբերում:

13)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա -անգիոգրաֆիա

1

1

Աորտայի շերտազատման և անևրզմայի ախտորոշման մեջ լայնորեն կիրառվող հետազոտություն է: Ապահովում է աորտայի վիզուալիզացիան ամբողջ ընթացքով` ներառյալ լուսանցքը, պատը և աորտային հարակից անատոմիական կառուցվածքները: Թույլ է տալիս գնահատել աորտայի ճյուղերի ընդգրկվածությունը շերտազատման մեջ, հայտնաբերել կորոնար լուրջ պաթոլոգիանները:

14)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

0,4

0,8

Աորտայի շերտազատման և անևրիզմայի ախտորոշման բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ հետազոտություն է: Թույլ է տալիս հայտնաբերել ինտիմայի պատռվածքը, ինչպես նաև թրոմբային զանգվածների առկայությունը: Կիրառությունը սահմանափակ է` պայմանավորված հետազոտության երկարատևությամբ, թանկարժեքությամբ, հարաբերական և բացարձակ հակացուցումների առկայությամբ:

15)

Առկա չէ

Կորոնար անգիոգրաֆիա

1

1

Աորտայի անևրիզմայով պացիենտների նախավիրահատական շրջանում կորոնար ախտահարումների հայտնաբերում: Աորտայի շերտազատմամբ պացիենտների նախավիրահատական շրջանում գրեթե չի կիրառվում՝ պայմանավորված բարդությունների մեծ ռիսկով: Հետվիրահատական շրջանում կիրառվում է կորոնար զարկերակների ախտահարումներ հայտնաբերելու նպատակով:

16)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1

1

Թոքերում թարմ ինֆիլտրատիվ փոփոխությունների, պլևրալ խոռոչներում հեղուկի, պնևոթորաքսի հայտնաբերում:

17)

Առկա չէ

Որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

0.4

0.8

Որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում, որովայնի խոռոչում ազատ հեղուկի հայտնաբերում:

18)

Առկա չէ

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն

1

1

Մագիստրալ անոթների ախտաբանական փոփոխությունների և անատոմիական շեղումների հայտնաբերում, խորանիստ երակային համակարգում թրոմբոզի հայտնաբերում:

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջի-նացված ցուցա-նիշ՝ տրամա-դրման հաճա-խակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման

կուրսի միջին չափաքանակ

Օրերի քա-նակ

1)

Ացետիլսալիցիլաթթու 100մգ

Ացետիլսալիցիլաթթու 100մգ

դեղահատ

0.6

1

շարունակելի

-

2)

Ացետիլսալիցիլաթթու 500մգ

Ացետիլսալիցիլաթթու 500մգ

դեղահաբ լուծվող

0.6

1

1

-

3)

Ացետիլսալիցիլաթթու 400մգ+Ասկորբինաթթու 240 մգ

Ացետիլսալիցիլաթթու 400մգ+Ասկորբինաթթու 240 մգ

դեղահաբ լուծվող

 

1

1

-

4)

Կլոպիդոգրել 75 մգ

Կլոպիդոգրել 75 մգ

դեղահատ

0.6

1

շարունակելի

-

5)

Տիկագրելոր 90մգ

Տիկագրելոր 90մգ

դեղահատ

0.4

2

շարունակելի

-

6)

Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման5000ՄՄ/մլ

Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ

սրվակ

0.6

1

2

-

7)

Ռիվարօքսաբան 2,5մգ, 10մգ, 15մգ, 20 մգ

Ռիվարօքսաբան 2,5մգ, 10մգ, 15մգ, 20 մգ

դեղահատ

0.4

1

շարունակելի

-

8)

Նադրոպարին կալցիում 9500 լուծույթ ներարկման

Նադրոպարին կալցիում 9500 լուծույթ ներարկման

նախալցված ներարկիչներ

0.8

1

3-4

-

9)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

սրվակ

0.4

1

3

-

10)

Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) 20մգ/մլ

Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) 20մգ/մլ

լուծույթ ներարկման

0.2

1

1

-

11)

Կալիումի քլորիդ 600մգ

Կալիումի քլորիդ 600մգ

դեղապատիճ

1

2

8-10

-

12)

Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ

Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ

պլաստիկե փաթեթ

1

1

2

-

13)

Կալցիումի քլորիդ 100մգ/մլ 5 մլ

Կալցիումի քլորիդ 100մգ/մլ 5 մլ

պլաստիկե փաթեթ

0.8

1

8-10

-

14)

Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ

Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ

ամպուլներ

1

2

8-10

-

15)

Մագնեզիում (մագնեզիումի լակտատ դիհիդրատ), պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) 34մգ+5մգ

Մագնեզիում (մագնեզիումի լակտատ դիհիդրատ), պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) 34մգ+5մգ

դեղահատ

0.6

6

շարունակելի

-

16)

Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ) 2,5մգ, 5մգ, 10մգ

Բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ) 2,5մգ, 5մգ, 10մգ

դեղահատ

0.8

1

շարունակելի

-

17)

Սոտալոլ 80 մգ

Սոտալոլ 80 մգ

դեղահատ

0.4

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

18)

 Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

դեղահատ

0.2

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

19)

Նբիվոլոլ (նեբիվոլոլի հիդրոքլորիդ) դեղահատեր 5մգ

Նեբիվոլոլ (նեբիվոլոլի հիդրոքլորիդ) 5մգ

դեղահատ

0.2

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

20)

Ամինոֆիլլին 24մգ/մլ 5մլ լուծույթ ներակման

Ամինոֆիլլին 24մգ/մլ 5մլ լուծույթ ներակման

սրվակ

0.4

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

21)

Ամինոֆիլլին 150 մգ

Ամինոֆիլլին 150 մգ

դեղահատ

0.4

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

22)

Ամիոդարոն (ամիոդարոնի հիդրոքլորիդ) 200մգ

Ամիոդարոն (ամիոդարոնի հիդրոքլորիդ) 200մգ

դեղահատ

0.8

4

ըստ անհրաժեշտու-թյան

-

23)

Ամիոդարոն (ամիոդարոնի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

Ամիոդարոն (ամիոդարոնի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ

սրվակ

0.8

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

24)

Վերապամիլ 2,5 մգ/մլ լուծույթ ն/ե

Վերապամիլ 2,5 մգ/մլ լուծույթ ն/ե

սրվակ

0.4

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

25)

Վերապամիլ 80 մգ

Վերապամիլ 80 մգ

դեղահատ

0.4

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

26)

Ալբումին մարդուլուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ

Ալբումին մարդուլուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ

ապակե շշիկ

1

1

2

-

27)

Գլյուկոզա 5% 500 մլ, 1000մլ լուծույթ

Գլյուկոզա 5% 500 մլ, 1000մլ լուծույթ

պլաստիկե փաթեթ

0.8

1

2

-

28)

Գլյուկոզա 40% 5մլ լուծույթ

Գլյուկոզա 40% 5մլ լուծույթ

սրվակ

0.4

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

29)

Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մ

 Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մ

պլաստիկե շշիկներ

1

2

2

-

30)

Մաննիտոլ 100գ/1000մլ 100 մլ, 200 մլ, 250 մլ, 500 մլ, 1000 մլ լուծույթ

Մաննիտոլ 100գ/1000մլ 100 մլ, 200 մլ, 250 մլ, 500 մլ, 1000 մլ լուծույթ

պլաստիկե շշիկներ

1

1

2

-

31)

Մաննիտոլ 150գ/1000մլ 100 մլ, 200 մլ, 250 մլ, 500 մլ, 1000 մլ լուծույթ

Մաննիտոլ 150գ/1000մլ 100 մլ, 200 մլ, 250 մլ, 500 մլ, 1000 մլ լուծույթ

պլաստիկե շշիկներ

0.6

1

2

-

32)

Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ

 Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ

ապակե սրվակ

1

3

2

-

33)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

պլաստիկե փաթեթ

1

1

4-6

-

34)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, մագնեզիումի քլորիդ, նատրիումի ացետատ, նատրիումի գլյուկոնատ լուծույթ կաթիլաներարկման 5,26մգ/մլ+0,37մգ/մլ+0,3մգ/մլ+
2,22մգ/մլ+5,02մգ/մլ; 100մլ, 200մլ, 500մլ, 1000մլ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, մագնեզիումի քլորիդ, նատրիումի ացետատ, նատրիումի գլյուկոնատ լուծույթ կաթիլաներարկման 5,26մգ/մլ+0,37մգ/մլ+0,3մգ/մլ
+2,22մգ/մլ+5,02մգ/մլ; 100մլ, 200մլ, 500մլ, 1000մլ

պլաստիկե փաթեթ

1

1

2

-

35)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ; 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

պլաստիկե փաթեթ

1

1

3-4

-

36)

Կապտոպրիլ 25 մգ, 50մգ

Կապտոպրիլ 25 մգ, 50մգ

դեղահատ

1

3

շարունակելի

-

37)

Ամլոդիպին 5մգ, 10 մգ

Ամլոդիպին 5մգ, 10 մգ

դեղահատ

0.6

2

շարունակելի

-

38)

Նիֆեդիպին 10 մգ

Նիֆեդիպին 10 մգ

դեղահատ

0.4

2

շարունակելի

-

39)

Վալսարտան 80,մգ, 160 մգ

Վալսարտան 80,մգ, 160 մգ

դեղահատ

0.4

2

շարունակելի

-

40)

Մոքսոնիդին 0,2մգ, 0,4 մգ

Մոքսոնիդին 0,2մգ, 0,4 մգ

դեղահատ

0.8

2

շարունակելի

-

41)

Սպիրոնոլակտոն 25 մգ, 50մգ, 100մգ

Սպիրոնոլակտոն 25 մգ, 50մգ, 100մգ

դեղահատ

1

1

շարունակելի

-

42)

Ֆուրոսեմիդ 40 մգ

Ֆուրոսեմիդ 40 մգ

դեղահատ

1

2

շարունակելի

-

43)

Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ

Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ

սրվակ

1

1

2

-

44)

Տորասեմիդ 5մգ, 10 մգ

Տորասեմիդ 5մգ, 10 մգ

դեղահատ

0.6

2

շարունակելի

-

45)

Տորասեմիդ լուծույթ ներարկման 10մգ/2մլ

Տորասեմիդ լուծույթ ներարկման 10մգ/2մլ

սրվակ

0.6

1

2

-

46)

Դապագլիֆոզին պրոպանդիոլ մոնոհիդրատ 5մգ, 10 մգ

Դապագլիֆոզին պրոպանդիոլ ոնոհիդրատ 5մգ, 10 մգ

դեղահատ

0.6

1

շարունակելի

-

47)

Ինսուլին գլարգին լուծույթ ե/մ ներարկման 100ԱՄ/մլ

Ինսուլին գլարգին լուծույթ ե/մ ներարկման 100ԱՄ/մլ

գրիչ-ներարկիչ-ներում

0.6

2

շարունակելի

-

48)

Ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ ԴՆԹ) դեղակախույթ ներարկման 100ՄՄ/մլ

Ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ ԴՆԹ) դեղակախույթ ներարկման 100ՄՄ/մլ

փամփուշտներ

0.6

4

շարունակելի

-

49)

Մեթֆորմին մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 500մգ,850մգ,1000մգ

Մեթֆորմին մետֆորմին(մետֆորմինի հիդրոքլորիդ) 500մգ,850մգ,1000մգ

դեղահատ

0.6

2

շարունակելի

-

50)

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

սրվակ

0.8

1

2-4

-

51)

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) 10 մգ

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) 10 մգ

դեղահատ

0.6

1

2-4

-

52)

Իբուպրոֆեն 200մգ, 400 մգ, 600 մգ

Իբուպրոֆեն 200մգ, 400 մգ, 600 մգ

դեղահատ

0.8

3

6-8

-

53)

Պարացետամոլ 500 մգ

Պարացետամոլ 500 մգ

դեղահատ

1

2

8-10

-

54)

Պարացետամոլ լուծույթ կաթիլաներարկման 10մգ/մլ

Պարացետամոլ լուծույթ կաթիլաներարկման 10մգ/մլ

հատ

1

1

4

-

55)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), նապրօքսեն, կոֆեին, ֆենոբարբիտալ, կոդեին դեղահատեր 300մգ+100մգ+50մգ+10մգ+8մգ; (10/1x10/)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), նապրօքսեն, կոֆեին, ֆենոբարբիտալ, կոդեին դեղահատեր 300մգ+100մգ+50մգ+10մգ+8մգ; (10/1x10/)

դեղահատ

1

4

շարունակելի

-

56)

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ

դեղապատիճ-ներ

0.8

2

4-6

-

57)

Մորֆին հիդրոքլորիդ 10 մգ/մլ 1 մլ լուծույթ

Մորֆին հիդրոքլորիդ 10 մգ/մլ 1 մլ լուծույթ

սրվակ

1

1

2-3

-

58)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

սրվակ

0.6

1

2-4

-

59)

Դեքսմեդետոմիդին ինֆուզիոն լուծույթի պատրաստման խտանյութ 100 մկգ/1 մլ

Դեքսմեդետոմիդին ինֆուզիոն լուծույթի պատրաստման խտանյութ 100 մկգ/1 մլ

սրվակ

0.8

1

2-3

-

60)

Պրոպոֆոլ կիթ կաթիլաներարկման 10մգ/մլ

 Պրոպոֆոլ կիթ կաթիլաներարկման 10մգ/մլ

սրվակներ

1

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

61)

Տամսուլոզին (տամսուլոզինի հիդրոքլորիդ) 0,4մգ

Տամսուլոզին (տամսուլոզինի հիդրոքլորիդ) 0,4մգ

դեղապատիճ

0.4

1

շարունակելի

-

62)

Գլիցերիլ տրինիտրատ խտանյութ ինֆուզիոնների համար 1 մգ/մլ

Գլիցերիլ տրինիտրատ խտանյութ ինֆուզիոնների համար 1 մգ/մլ

սրվակ

0.8

1

2

-

63)

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) 20մգ

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) 20մգ

դեղահատեր աղելույծ

0.6

1

շարունակելի

-

64)

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 40մգ

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ ատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 40մգ

սրվակ

0.6

1

4-6

-

65)

Ֆամոտիդին 20 մգ, 40մգ

Ֆամոտիդին 20 մգ, 40մգ

դեղահատ

1

2

շարունակելի

-

66)

Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ

Ֆամոտիդին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 20մգ

սրվակ

1

2

4-6

-

67)

Վարֆարին (վարֆարին նատրիում) 3մգ

Վարֆարին (վարֆարին նատրիում) 3մգ

դեղահատ

0.6

1

շարունակելի

-

68)

Բիսակոդիլ 5 մգ

Բիսակոդիլ 5մգ

դեղահատ

0.8

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

69)

Բիսակոդիլ 10մգ

Բիսակոդիլ 10մգ

մոմիկներ ուղիղաղի-քային

0.8

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

70)

Նիլաստին 20մգ

Նիլաստին 20մգ

դեղահատ

0.4

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

71)

Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ

Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ

դեղահատ

0.4

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

72)

Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 5մգ

Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 5մգ

դեղահատ

0.4

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

73)

Նատրիումի թիոսուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 300գ/մլ

Նատրիումի թիոսուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 300գ/մ

սրվակ

0.2

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

74)

Նիստատին 500000ՄՄ

Նիստատին 500000ՄՄ

դեղահատ

0.6

4

ըստ անհրաժեշտու-թյան

-

75)

Ֆլուկոնազոլ 50մգ, 150մգ

Ֆլուկոնազոլ 50մգ, 150մգ

դեղապատիճ-ներ

1

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

76)

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդի մոնոհիդրատ) 250մգ, 500մգ

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդի մոնոհիդրատ) 250մգ, 500մգ

դեղահատ

1

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

77)

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ

Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ

պլաստիկե փաթեթ

1

3

ըստ անհրաժեշտու-թյան

-

78)

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) 400մգ

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) 400մգ

դեղահատ

0.8

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

79)

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 1,6մգ/մլ; 250մլ

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 1,6մգ/մլ; 250մլ

պլաստիկե փաթեթ

0.8

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

80)

Ամոքսիցիլլին տրիհիդրատ 1000մգ+Կլավուլոնաթթու 200 մգ դեղափոշի ներարկման համար

Ամոքսիցիլլին տրիհիդրատ 1000մգ

Կլավուլոնաթթու 200 մգ դեղափոշի ներարկման համար

շշիկ

0.6

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

81)

Ամոքսիցիլլին տրիհիդրատ 875մգ+Կլավուլոնաթթու 125 մգ

Ամոքսիցիլլին տրիհիդրատ 875մգ+Կլավուլոնաթթու 125 մգ

դեղահատ

0.6

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

82)

Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 750մգ

Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 750մգ

սրվակ

0.4

3

ըստ անհրաժեշտու-թյան

-

83)

Ցեֆուրօքսիմ 125մգ, 250մգ, 500մգ

Ցեֆուրօքսիմ 125մգ, 250մգ, 500մգ

դեղահատ

0.4

3

ըստ անհրաժեշտու-թյան

-

84)

Պիպերացիլլին 4գ+Տազոբակտամ 0,5գ դեղափոշի ներարկման համար

Պիպերացիլլին 4գ+Տազոբակտամ 0,5գ դեղափոշի ներարկման համար

շշիկ

0.4

4

ըստ անհրաժեշտու-թյան

-

85)

Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ

շշիկ

0.2

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

86)

Գենտամիցին

լուծում ներերակային և միջմկանային 40 մգ/1 մլ

Գենտամիցին

լուծում ներերակային և միջմկանային 40 մգ/1 մլ

սրվակ

0.2

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

87)

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 500մգ/2մլ

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 500մգ/2մլ

սրվակ

0.2

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

88)

Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

սրվակ

0.6

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

89)

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ

սրվակ

0.2

2

ըստ անհրաժեշտու-թյան

-

90)

Վանկոմիցին հիդրոքլորիդ դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ, 500մգ, 1000մգ

Վանկոմիցին հիդրոքլորիդ դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ, 500մգ, 1000մգ

սրվակ

1

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

91)

Լինեզոլիդ լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մ

Լինեզոլիդ լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մ

պլաստիկե փաթեթ

0.6

3

ըստ անհրաժեշտու-թյան

-

92)

Սուլֆամետօքսազոլ 80մգ/մլ+

Տրիմետոպրիմ 16 մգ/մլ 5մլ լուծույթ

Սուլֆամետօքսազոլ 80մգ/մլ+

Տրիմետոպրիմ 16 մգ/մլ 5մլ լուծույթ

սրվակ

0.2

4

ըստ անհրաժեշտու-թյան

-

93)

Ցեֆեպիմ 1գ+Սուլբակտամ 1գ դեղափոշի ներարկման համար

Ցեֆեպիմ 1գ+Սուլբակտամ 1գ դեղափոշի ներարկման համար

սրվակ

0.6

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

94)

Ֆենիլէֆրին հիդրոքլորիդ 10մգ/մլ 1մլ լուծույթ

Ֆենիլէֆրին հիդրոքլորիդ 10մգ/մլ 1մլ լուծույթ

սրվակ

0.6

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

95)

Դոպամին հիդրոքլորիդ 20 մգ/մլ 5 մլ լուծույթ

Դոպամին հիդրոքլորիդ 20 մգ/մլ 5 մլ լուծույթ

սրվակ

0.8

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

96)

Դոբուտամին հիդրոքլորիդ 250 մգ լիոֆիլիզատ ներարկման համար

Դոբուտամին հիդրոքլորիդ 250 մգ լիոֆիլիզատ ներարկման համար

սրվակ

0.2

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

97)

Էպինեֆրին բիտարտրատ 1մգ/մլ լուծույթ

Էպինեֆրին բիտարտրատ 1մգ/մլ լուծույթ

սրվակ

0.4

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

98)

Նորէպինեֆրին հիդրոտարտրատ մոնոհիդրատ 1մգ/մլ 2 մլ կոնցենտրատ ներարկման համար

Նորէպինեֆրին հիդրոտարտրատ մոնոհիդրատ 1մգ/մլ 2 մլ կոնցենտրատ ներարկման համար

սրվակ

0.6

1

ըստ անհրաժեշտու-թյան

-

99)

Լևոսիմենդան 2,5մգ/մլ 5 մլ կոնցենտրատ ներարկման համար

Լևոսիմենդան 2,5մգ/մլ 5 մլ կոնցենտրատ ներարկման համար

սրվակ

0.2

1

1

-

100)

Ատորվաստատին 10մգ, 20մգ, 40մգ, 80մգ

Ատորվաստատին 10մգ, 20մգ, 40մգ, 80մգ

դեղահատ

0.8

1

շարունակելի

-

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Արյան շրջանառության կարճատև մեխանիկական աջակցություն-Իմպելլա, ներաորտալ բալոնային կոնտրպուլսացիա (IABP), երակ-զարկերակային արտամարմնային մեմբրանալ օքսիգենացիա (VA ECMO) կամ նմանատիպ այլ սարքավորումներ

-

 0.3

2)

Երիկամ փոխարինող թերապիայի իրականացում

-

0.25

3)

Անոթային վիրաբուժական միջամտություններ (վերջույթների զարկերակների թրոմբէկտոմիա, բալոնային անգիոպլաստիկա կամ ստենտավորում, ազդր-ազդրային անաստոմոզի տեղադրում, երիկամային զարկերակներով արյունահոսքի վերականգնում աորտայի իրական լուսանցքից` ֆենեստրացիայի եղանակով):

-

0,4

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. EACTS/STS Guidelines for Diagnosing and Treating Acute and Chronic Syndromes of the Aortic Organ /Աորտայի սուր և քրոնիկ համախտանիշների ախտորոշման և բուժման ԵԱՍիԹիԷս / ԷսոԹիԷս ուղեցույցներ:

2. Kirklin,Barrat-Boyes - Cardiac Surgery 2013/ Կիրկլին, Բարրատ-Բոյս – Սրտային վիրաբուժություն 2013թ․:

3. Lawrence Cohn Cardiac Surgery in The Adult 3- rd Edition/ Լոուրենս Կոն՝ Մեծահասակների սրտային վիրաբուժություն (3-րդ խմբագրում):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան