ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2025 թվականի N 1089-Ա
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՈՒԵՖԱ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻՑ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերապահված՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի.
2) Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման գործընթացը կազմակերպվում է «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
07.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|