ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 697-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՍՏԵՂԾՎԱԾ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 07.08.25 N 1087-Ա)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասն ու 24-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ., լրաց. 07.08.25 N 1087-Ա)
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը (պետական հաշվառման համարը` 264.180.944869, հաշվառման ամսաթիվը՝ 07.02.2017 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության պողոտա 2) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ նաև կազմակերպություն):
(1-ին կետը խմբ. 07.08.25 N 1087-Ա)
1.1. Սահմանել, որ կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
1) հայոց ռազմական արվեստի, ճակատամարտերի, ռազմական պատմության և պետականությանն առնչվող ու խորհրդանշող թեմաների վերաբերյալ ցուցադրական նյութերի համալրումը, հաշվառումը, ուսումնասիրումը, պահպանումը և թանգարանային ցուցադրման եղանակով հանրությանը ներկայացնելը.
2) թանգարանային առարկաների ուսումնասիրությունը և գիտական անձնագրավորումը.
3) թանգարանի մշտական կամ ժամանակավոր պահպանությանը հանձնված նմուշների, թանգարանային այլ ցուցանմուշների հաշվառումն ու պահպանումը.
4) թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների մշտական ու ժամանակավոր հանրային ցուցադրումը:
(1.1-ին կետը լրաց. 07.08.25 N 1087-Ա)
1.2. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(1.2-րդ կետը լրաց. 07.08.25 N 1087-Ա)
1.3. Սահմանել, որ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկի իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված պետական հիմնարկին հանձնված շարժական գույքը, իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
(1.3-րդ կետը լրաց. 07.08.25 N 1087-Ա)
1.4. «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման օրվանից այն միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04828, գրանցման օրը՝ 31.01.2003 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ 4):
(1.4-րդ կետը լրաց. 07.08.25 N 1087-Ա)
2. Ստեղծել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ:
3. Սահմանել, որ՝
1) «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միացված կազմակերպության գույքը, իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղն իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառելու օրվանից կազմակերպության աշխատողները հանդիսանում են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ՝ կնքված աշխատանքային պայմանագրերի համաձայն:
(3-րդ կետը փոփ. 07.08.25 N 1087-Ա)
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, քաղ. Երևան, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը (պետական գրանցման N 2580045 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղն իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում ապահովել`
ա. կազմակերպության կանոնադրության, կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմի և արժեքի հաստատումը,
բ. «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկի աշխատողների հետ կազմակերպության կողմից նոր աշխատանքային պայմանագրերի կնքումը՝ նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերի պայմանների պահպանմամբ,
գ․ կազմակերպության պետական գրանցումը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկի պետական հաշվառումից հանումը,
դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և կազմակերպության հետ պետական հիմնարկի շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
1.1) կազմակերպության պետական գրանցումից հետո չորսամսյա ժամկետում ապահովել՝
ա. (պարբերությունն ուժը կորցրել է 07.08.25 N 1087-Ա)
բ. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցվող գույքի կազմի, արժեքի, միացման պայմանագրի, վերակազմակերպման կարգի և պայմանների և փոխանցման ակտի հաստատումը՝ իր կողմից ընդունված համապատասխան իրավական ակտի միջոցով,
գ. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը,
դ. «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը և «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող փոփոխությունների կատարումը,
ե. «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների հետ «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից նոր աշխատանքային պայմանագրերի կնքումը՝ նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերի պայմանների պահպանմամբ.
2) «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերն ապահովելու նպատակով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(6-րդ կետը լրաց., փոփ. 07.08.25 N 1087-Ա)
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 07.08.2025, N 1087-Ա | 05.06.2025, N 697-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|