ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2025 թվականի N 1087-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 697-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ ստեղծելու, ինչպես նաև գույք հետ վերցնելու և ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» N 697-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «ՀԻՄՆԱՐԿԸ» բառից հետո լրացնել «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՍՏԵՂԾՎԱԾ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ» բառերով.
2) որոշման նախաբանում «2-րդ» բառից հետո «մասը» բառը փոխարինել «և 5-րդ մասերը» բառերով, «1-ին մասը,» բառերից հետո լրացնել «9-րդ հոդվածի 1-3-րդ մասերը,» բառերով, «7-րդ մասը» բառերը փոխարինել «5-7-րդ մասերը» բառերով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը (պետական հաշվառման համարը` 264.180.944869, հաշվառման ամսաթիվը՝ 07.02.2017 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության պողոտա 2) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ նաև կազմակերպություն):».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ և 1.4-րդ կետերով.
«1.1. Սահմանել, որ կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
1) հայոց ռազմական արվեստի, ճակատամարտերի, ռազմական պատմության և պետականությանն առնչվող ու խորհրդանշող թեմաների վերաբերյալ ցուցադրական նյութերի համալրումը, հաշվառումը, ուսումնասիրումը, պահպանումը և թանգարանային ցուցադրման եղանակով հանրությանը ներկայացնելը.
2) թանգարանային առարկաների ուսումնասիրությունը և գիտական անձնագրավորումը.
3) թանգարանի մշտական կամ ժամանակավոր պահպանությանը հանձնված նմուշների, թանգարանային այլ ցուցանմուշների հաշվառումն ու պահպանումը.
4) թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների մշտական ու ժամանակավոր հանրային ցուցադրումը:
1.2. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
1.3. Սահմանել, որ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկի իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված պետական հիմնարկին հանձնված շարժական գույքը, իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
1.4. «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման օրվանից այն միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04828, գրանցման օրը՝ 31.01.2003 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ 4):».
5) որոշման 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «պետական հիմնարկի (այսուհետ՝ պետական հիմնարկ)» բառերը փոխարինել «պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով, «պետական հիմնարկի շարժական» բառերը՝ «կազմակերպության» բառով,
բ. 3-րդ ենթակետում «պետական հիմնարկի» բառերը փոխարինել «կազմակերպության» բառով.
6) որոշման 6-րդ կետում՝
ա. «1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում ապահովել`» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ա», «բ», «գ», «դ» պարբերություններով և 1.1-ին ենթակետով.
«ա. կազմակերպության կանոնադրության, կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմի և արժեքի հաստատումը,
բ. «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկի աշխատողների հետ կազմակերպության կողմից նոր աշխատանքային պայմանագրերի կնքումը՝ նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերի պայմանների պահպանմամբ,
գ․ կազմակերպության պետական գրանցումը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկի պետական հաշվառումից հանումը,
դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և կազմակերպության հետ պետական հիմնարկի շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
1.1) կազմակերպության պետական գրանցումից հետո չորսամսյա ժամկետում ապահովել՝»,
բ. «ա» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
գ. «բ» պարբերությունում «շարժական» բառը փոխարինել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցվող» բառերով, «պայմանագրի» բառից հետո լրացնել «, վերակազմակերպման կարգի և պայմանների» բառերով, «հաստատումը» բառից հետո՝ «՝ իր կողմից ընդունված համապատասխան իրավական ակտի միջոցով,» բառերով,
դ. «դ» պարբերությունը «Հայաստանի պատմության թանգարան» բառերից առաջ լրացնել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը և» բառերով,
ե. «ե» պարբերությունում «պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
07.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|