ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԿԱՊԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1074-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2025 թվականի N 1074-Ա

 

«ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԿԱՊԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 68-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել՝

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզային ենթակայության «Կոտայքի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 33.210.01602, գրանցման օրը՝ 4 փետրվարի 2003 թվական, ՀՎՀՀ՝ 03008809, հասցեն՝ Հայաստան, Կոտայքի մարզ, Հրազդան, Կենտրոն թաղամաս, 49, դպրոց, 2306).

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 27.210.01094, գրանցման օրը՝ 9 հունվարի 2003 թվական, ՀՎՀՀ՝ 09409013, հասցեն՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Գ․ Նժդեհ փողոց 1, 3301):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ կազմակերպությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` յուրաքանչյուրի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`

1) լուծարման հանձնաժողովների ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպությունների համապատասխան փաստաթղթերի և գույքի (շարժական և անշարժ), այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը համապատասխան լուծարման հանձնաժողովներին.

2) լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպությունների գործունեության դադարեցման պետական գրանցման աշխատանքների կատարումը․

3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը։

4. Սահմանել, որ՝

1) կազմակերպությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) կազմակերպությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքի (շարժական և անշարժ) առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինությանը՝ ամրացվելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմերին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

07.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ