ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3039-Ա |
«30» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.33Ա ՇԵՆՔԻ Հ.55՝ 54,91ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աիդա Սարիբեկի Սարգսյանի դիմումը` Երևանի Կոմիտասի պողոտայի հ.33ա շենքի հ.55` 54,91քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ. 259-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30062025-01-0383 վկայական), Երևանի Կոմիտասի պողոտայի հ.33ա շենքի հ.55` 54,91քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց օտարել /նվիրել/ նույն բնակարանի բնակիչներ` Աիդա Սարիբեկի Սարգսյանին, Կարեն Վլադիմիրի Սորոկինին, Արմեն Վլադիմիրի Սորոկինին (3 անձ, այսուհետ նվիրառուներ)՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն:
2. Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |