ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3067-Ա |
«30» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի հուլիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Ադոնց փողոցի հ.13/1, Ազատամարտիկների փողոցի հ.78/2, Ազատության պողոտայի հ.10, Աթոյան փողոցի հ.20/6, Աճառյան փողոցի հ.14 և հ.20/55, Ծ.Աղբյուր փողոցի հ.55/5 հ.316 տարածք, Անդրանիկ փողոցի հ.71/7, Արզումանյան փողոցի հ.18/1, Արտաշիսյան փողոցի հ.48/2 և հ.81/11, Արցախի պողոտայի հ.14/150 և հ.22, Բաբայան փողոցի հ.10/1, Բագրատունյաց փողոցի հ.17/135, Բաղրամյան պողոտայի հ.1, Գյուլբենկյան փողոցի հ.19/2 և հ.24, Գյուրջյան փողոցի հ.9/6, Պ.Դուրյան փողոցի հ.7, Եղ.Թադևոսյան փողոցի հ.4/7, Եր. Քոչար փողոցի հ.10, Կոմիտաս պողոտայի հ.44/2, Հալաբյան փողոցի հ.67/4 և հ.75/1, Հովհաննիսյան փողոցի հ.119, Մարգարյան 2-րդ նրբ. հ.7/4, Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Նոր Արեշ 7 փողոց հ.18, Նորագավիթ 1 փողոց հ.26 տուն, Նորագյուղ փողոցի հ.367/3, Շարուրի փողոցի հ.8, Շիրակ փողոցի հ.10/1, Ս.Դավիթ փողոցի հ.48, Սարկավագի փողոցի հ.151/6, Վ. Համբարձումյան փողոցի հ.6, Վարդանանց փողոցի հ.22, Տպագրիչների փողոցի հ.9/13, Րաֆֆու փողոցի հ.81, Բաշինջաղյան փողոցի հ.179/5, Մոլդովական փողոցի հ.43 և 16-րդ թաղամաս հ.23/4 հասցեների դիմաց թվով 42 ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվություն:
2.Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հուլիս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |