ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊՈՐՏԻ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 109.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3038-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 31.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3038-Ա

«30» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍՊՈՐՏԻ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 109.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զարիֆե Կարապետյանի լ/ա Մարինե Պետրոսյանի դիմումը` Սպորտի փողոցի հ.9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Զարիֆե Կարապետյանին պատկանող 463.22քմ մակերեսով հողամասից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06102015-01-0102 վկայական) 109.4քմ մակերեսով մասն առանձնացնելու, գործառնական նշանակությունը փոփոխելու և հասցեներ տրամադրելու մասին:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ բնակելի կառուցապատման գոտում:

Քննարկվող հողամասը՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն, 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-27929-25 եզրակացությունը և հ.Ն/39702-25 գրությունը.

1. Սպորտի փողոցի հ.9 հասցեում գտնվող ատամնաբուժարանի զբաղեցրած 109.4քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունն /օգտագործման նպատակը/, Հայաստան Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սահմանել հասարակական կառուցապատման։

2. Սպորտի փողոցի հ.9 հասցեում գտնվող, Զարիֆե Կարապետյանին պատկանող, բաժանման հատակագծով առանձնացվող՝ 99.43քմ մակերեսով ատամնաբուժարանին և դրա զբաղեցրած 109.4քմ /սեփականություն/ ու 14.0քմ /ընդհանուր բաժնային սեփականություն/ հողամասերին տրամադրել «Սպորտի փողոց, հ.9/1», իսկ բաժանման հատակագծով առանձնացվող՝ 75.92քմ մակերեսով բնակելի տանը և դրա զբաղեցրած 158.6քմ /սեփականություն/ ու 14.0քմ /ընդհանուր բաժնային սեփականություն/ հողամասերին` «Սպորտի փողոց, հ.9/2» հասցեները:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա։

8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան