ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«01» օգոստոսի 2025 թվական ք. Երևան |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ. ARMENIAN FILM DIRECTOR. ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ. HENRIK MALYAN. 1925-1988» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Մեծանուն հայեր. Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ. AGHASI AYVAZYAN. 1925-2007» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ. ARMENIAN FILM DIRECTOR. ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ. HENRIK MALYAN. 1925-1988» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 800 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.
2) Մեծանուն հայեր. Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ. AGHASI AYVAZYAN. 1925-2007» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
|
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի օգոստոսի 01-ի թիվ 08-Ն հրամանի |
|
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի օգոստոսի 01-ի թիվ 08-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2025 թվական: