ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 92 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 231 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 314
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
25.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«25» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1996 թ. N 314

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 92 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 231 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկի մասին» N 92 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված ցանկից հանել`

«Սոցիալական քաղաքականություն» բաժնի 4-րդ կետի 3-րդ ենթակետը և 5-րդ կետի 1-ին ենթակետը.

«Շուկայի պետական կարգավորում» բաժնի 1-ին կետի 1-ին, 2-րդ ենթակետերը և 2-րդ կետի 4-րդ ենթակետը.

«Գյուղատնտեսություն» բաժնի 1-ին կետի 2-րդ ենթակետի`

 

«2. «Ագրոքիմիական ծառայության մասին»

ՀՀ օրենքի նախագիծ

2-րդ եռամսյակ

ՀՀ գյուղատնտեսության

և պարենի նախարարություն»

 

տողը.

«Գիտություն» բաժնի 4-րդ կետը.

բ) որոշմամբ հաստատված ցանկի «կրթություն» բաժնի 6-րդ կետում «2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «4-րդ եռամսյակ» բառերով:

2.  Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերում 1996 թվականի երրորդ եռամսյակում քննարկման ենթակա հարցերի ցանկը հաստատելու մասին» N 231 որոշմամբ հաստատված ցանկից հանել 8-րդ և 9-րդ կետերը::

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 25-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան