«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 1996 թ. N 287
Քաղ. Երևան
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մինչև աղետի գոտու վերականգնման վարկի երկրորդ փուլի ծրագրի հաստատումը աղետի գոտում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների անխափան իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել աղետի գոտու վերականգնման վարկի երկրորդ փուլում հատկացվելիք միջոցների հաշվին 1996-1997 թվականներին կառուցվելիք օբյեկտների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված օբյեկտների շինարարական աշխատանքների պատվիրատու սահմանել աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև Համաշխարհային բանկից երկրորդ փուլում աղետի գոտու վերականգնման համար վարկի ստացումը, համապատասխան միջոցների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակին անտոկոս բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ:
4. Աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակին` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում առաջնահերթ նշված օբյեկտների շինարարության պատվերների տեղադրման մրցույթների անցկացումը և համապատասխան միջոցների առկայության դեպքում ապահովել կապալի պայմանագրի կնքումը մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ:
5. Հայաստանի Հանրապետության Լոռվա մարզպետարանին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` նախատեսված վարկի հաշվին կառուցվող շենքերից սահմանված կարգով բնակարան ստացող քաղաքացիների հետ պայմանագիր կնքելիս նկատի ունենալ, որ բնակարանի արժեքի 25 տոկոսը ենթակա է մարման բնակարան ստանալուց հետո 25 տարվա ընթացքում հավասարաչափ, ընդ որում, մարման ենթակա գումարի 10 տոկոսը վճարվում է մինչև շինարարության սկիզբ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 6-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի N 287 որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
|
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը |
Չափի միավորը |
Ծավալը |
Կապիտալ ներդրումները (մլն դրամ) | |||||
| |||||||||
|
1. |
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ |
|||
|
Ընդամենը |
491 | |||
| Բնակարանային շինարարություն |
քառ. մ |
18354 |
465 | |
|
այդ թվում` |
||||
|
քաղ. Գյումրի |
քառ. մ |
17820 |
449 | |
| բ/շ, Սևյան 51 (ամրացում) |
քառ. մ |
3753 |
97* | |
| բ/շ, Սևան 11 (ամրացում) |
քառ. մ |
4500 |
28 | |
| բ/շ, Մանուշյան 6 (ամրացում) |
քառ. մ |
5080 |
103* | |
| բ/շ, Ֆրունզեի 115 (ամրացում) |
քառ. մ |
4487 |
204 | |
| արտաքին ինժեներական ցանցեր |
համալիր |
17* | ||
|
քաղ. Արթիկ |
534 |
16 | ||
| բ/շ 30, «Լմբատ-2» թաղամաս |
քառ. մ |
534 |
16 | |
| Կոմունալ շինարարություն |
գծմ |
2450 |
26 | |
|
քաղ. Գյումրի |
|
|||
| Մարմաշեն 5-րդ փող., կոյուղի |
գծմ |
2450 |
26 | |
|
2. |
ԼՈՌՎԱ ՄԱՐԶ |
|
| |
|
Ընդամենը |
4093 |
491 | ||
| Բնակարանային շինարարություն |
քառ. մ |
4093 |
491 | |
|
այդ թվում` |
||||
|
քաղ. Վանաձոր |
քառ. մ |
1893 |
247 | |
| բ/շ, N 68, Տարոն-4 |
քառ. մ |
631 |
103 | |
| բ/շ, N 69, Տարոն-4 |
քառ. մ |
631 |
72 | |
| բ/շ, N 70, Տարոն-4 |
քառ. մ |
631 |
72* | |
|
քաղ. Սպիտակ |
2200 |
244 | ||
| անհատ. տներ k-11 թաղամասում` ծնողազուրկ երեխաների համար |
քառ. մ |
800 |
110 | |
| կոմունալ ցանցեր հին քաղաքում |
համալիր |
|
54* | |
| անհատ. բնակ. տներ հին քաղաքում` կարիք. ընտ. համար |
քառ. մ |
1400 |
80* | |
| Չնախատեսված ծախսեր |
68 | |||
|
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
1050 | |||
|
այդ թվում` |
| |||
| բնակարանային շինարարություն |
քառ. մ |
22447 |
956 | |
| կոմունալ շինարարություն |
գծմ |
2450 |
26 | |
| չնախատեսված ծախսեր |
|
68 |
_______________
* Առաջնահերթ շինարարության օբյեկտների ծավալներն ու արժեքները ենթակա են ճշտման նախահաշվային արժեքների սահմանված կարգով հաստատումից և մրցույթի արդյունքների ամփոփումից հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |