ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 366
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/11, նոյեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
25.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«25» նոյեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 1996 թ. N 366

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ճաշարանի կիսաքանդ շենքը, որի հարավային պատի վրա Մինաս Ավետիսյանի որմնանկարներն են, և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը:

1.3. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Ամասիայի և Ախուրիկի տեղամասերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:

1.4. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 186500 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 149200 հազ. դրամ:

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 14920 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 52170 հազ. դրամ:

1.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.9. Սահմանել, որ «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.10. Սահմանել, որ «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

բ) սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ անավարտ շինարարության վրա Համաշխարհային բանկի ծախսած գումարի հետագա մարման վերաբերյալ:

2.1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության Ամասիայի տեղամասի պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության Ամասիայի տեղամասի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 7030 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 5630 հազ. դրամ:

2.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1126 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

2.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.7. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.8. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության Ախուրիկի տեղամասի պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության Ախուրիկի տեղամասի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3400 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2720 հազ. դրամ:

3.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1360 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

3.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.7. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.8. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել «Ալաշկերտ» կարի արտադրամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերությանը:

4.2. «Ալաշկերտ» կարի արտադրամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

4.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 917 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 734 հազ. դրամ:

4.4. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

4.5. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան