«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«25» նոյեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 1996 թ. N 366
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ճաշարանի կիսաքանդ շենքը, որի հարավային պատի վրա Մինաս Ավետիսյանի որմնանկարներն են, և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը:
1.3. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Ամասիայի և Ախուրիկի տեղամասերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
1.4. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 186500 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 149200 հազ. դրամ:
1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 14920 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 52170 հազ. դրամ:
1.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.9. Սահմանել, որ «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.10. Սահմանել, որ «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
բ) սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ անավարտ շինարարության վրա Համաշխարհային բանկի ծախսած գումարի հետագա մարման վերաբերյալ:
2.1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության Ամասիայի տեղամասի պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության Ամասիայի տեղամասի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 7030 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 5630 հազ. դրամ:
2.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1126 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
2.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
2.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.7. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.8. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Էլեկտրատեխնիկական գործարանի Ամասիայի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության Ախուրիկի տեղամասի պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության Ախուրիկի տեղամասի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3400 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2720 հազ. դրամ:
3.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1360 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
3.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
3.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.7. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.8. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Էլեկտրատեխնիկական գործարանի Ախուրիկի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել «Ալաշկերտ» կարի արտադրամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերությանը:
4.2. «Ալաշկերտ» կարի արտադրամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
4.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 917 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 734 հազ. դրամ:
4.4. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
4.5. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 25-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |