ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«30» հուլիսի 2025 թվական ք. Երևան |
N 1628-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓԿ N 001 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտը, կից փաստաթղթերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2005 թվականի նոյեմբերի 4-ի փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության ՓԿ N 001 լիցենզիան վերաձևակերպել՝ «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերության գտնվելու վայր սահմանելով՝ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ /65/5 ՇԵՆԳԱՎԻԹ ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
7/30/2025 |
Մ. Հայրապետյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|