«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«19» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 1996 թ. N 258
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Գյուղմեքենա» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գյուղմեքենա» գործարան» բաց բաժնետիրական ընկերության։
1.2. «Գյուղմեքենա» գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը, փախստականների հանրակացարանը, բանվորական կացարան-հանրակացարանը (Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը:
1.3. «Գյուղմեքենա» գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Մեղրու մասնաճյուղ» անավարտ շինարարությունը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
1.4. «Գյուղմեքենա» գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 175174 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 140140 հազ. դրամ։
1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 14014 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
1.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 23787 հազ. դրամ:
1.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Գյուղմեքենա» գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
1.9. Սահմանել, որ «Գյուղմեքենա» գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
1.10. Սահմանել, որ «Գյուղմեքենա» գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
1.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյուղմեքենա» գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
2.1. «Չարենցավանշին» համաշինարարական պետական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել մրցույթով։
2.2. «Չարենցավանշին» համաշինարարական պետական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանն ու հանրակացարանի անավարտ շինարարությունը և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը։
2.3. Սահմանել «Չարենցավանշին» համաշինարարական պետական ձեռնարկության վաճառքի մեկնարկային գինը՝ 101744 հազ. դրամ։
2.4. «Չարենցավանշին» համաշինարարական պետական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։
2.5. Մրցութային հանձնաժողովին՝ երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն։
2.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Չարենցավանշին» համաշինարարական պետական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը։
3.1. Սեփականաշնորհել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի միջշրջանային բազա» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի միջշրջանային բազա» բաց բաժնետիրական ընկերության։
3.2. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի միջշրջանային բազա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
3.3. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի միջշրջանային բազա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են, օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 62460 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 62460 հազ. դրամ։
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6246 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 579 հազ. դրամ։
3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի միջշրջանային բազա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
3.8. Սահմանել, որ «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի միջշրջանային բազա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
3.9. Սահմանել, որ «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի միջշրջանային բազա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արարատի միջշրջանային բազա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
4.1. Սեփականաշնորհել «Դիլիջանի կինոցանց» պետական ձեռնարկության «Դիլիջան» կինոթատրոնը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության։
4.2. «Դիլիջանի կինոցանց» պետական ձեռնարկության «Դիլիջան» կինոթատրոնը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
4.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 33400 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 33400 հազ. դրամ։
4.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3340 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
4.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 22 հազ. դրամ։
4.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
4.7. Սահմանել, որ «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
4.8. Սահմանել, որ «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
4.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դիլիջան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
5.1. Սեփականաշնորհել «Սիգմա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. «Սիգմա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
5.3. «Սիգմա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 20673 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 16540 հազ. դրամ։
5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3308 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1365 հազ. դրամ:
5.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5. 8. Սահմանել, որ «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
5.9. Սահմանել, որ «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
6.1. Սեփականաշնորհել «Դիլիջանի կինոցանց» պետական ձեռնարկության «Մանուշակ» կինոթատրոնը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության։
6.2 «Դիլիջանի կինոցանց» պետական ձեռնարկության «Մանուշակ» կինոթատրոնը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
6.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 19310 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 19310 հազ. դրամ։
6.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1931 բաժնետոմսի՝ յուրաքանչյուր 10000 դրամ անվանական արժեքով։
6.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան։
6.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
6.7. Սահմանել, որ «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
6.8. Սահմանել, որ «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում,
6.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանուշակ» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
7.1. «Հայարդկարգավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել մրցույթով։
7.2. «Հայարդկարգավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
7.3. Սահմանել «Հայարդկարգավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի վաճառքի մեկնարկային գինը՝ 5110 հազ. դրամ:
7.4. «Հայարդկարգավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։
7.5. Մրցութային հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:
7.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայարդկարգավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը:
8.1. Թույլատրել «Ազգ» լիակատար տնտեսական ընկերությանը գնել պատգամավորների Երևանի նախկին քաղխորհրդի գործկոմի մշակույթի վարչությունից վարձակալած 3355 հազ. դրամ արժեքով գույքը։
8.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
9.1. Սեփականաշնորհել «Ստեփանավանի կարի ԱՄ-ի Կաթնաղբյուրի մասնաճյուղ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կաթնաղբյուրի մասնաճյուղ» փակ բաժնետիրական ընկերության։
9.2. «Ստեփանավանի կարի ԱՄ-ի Կաթնաղբյուրի մասնաճյուղ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
9.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 3010 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 2410 հազ. դրամ:
9.4. Վճարման ենթակա պասսիվներ չկան։
9.5 Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
10.1. Սեփականաշնորհել «Ստեփանավանի կարի ԱՄ-ի Արմանիսի կարի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արմանիսի կարի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության:
10.2. «Ստեփանավանի կարի ԱՄ-ի Արմանիսի կարի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
10.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 380 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 300 հազ. դրամ։
10.4. Վճարման ենթակա պասսիվներ չկան։
10.5. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
11.1. Սեփականաշնորհել «Աստղիկ» կինոթատրոնը՝ նրա աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
11.2. Վարձակալած գույքի գնահատումը և վճարումներն իրականացնել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 19-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՐԴԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Վ. Մանուկյան |
- ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության |
| Ա. Նազարյան |
- ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության |
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Մ. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
| Լ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
| Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Գ. Սիմոնյան | - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
Կ Ա Զ Մ
«ՉԱՐԵՆՑԱՎԱՆՇԻՆ» ՀԱՄԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Վ. Մանուկյան |
- ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության |
| Ա. Նազարյան |
- ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության |
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Մ. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
| Լ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
| Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Գ. Սիմոնյան | - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|