ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3021-Ա |
«28» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ Հ.45 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի գրությունը՝ Մոլդովական փողոց հ.45 հասցեում գտնվող հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17102022-01-0289 վկայական/ սահմանները ճշտելու, նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17102022-01-0289 վկայականը:
Մոլդովական փողոցի հ.45 հասցեի անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 31.05.2006թ. հ.1285259 վկայականի ուսումնասիրությունից պարզվել է, որ վկայականում ամրագրված և փաստացի չափագրությունով ներկայացված հողամասի մակերեսների տարբերությունը նախկինում երկրաչափորեն և ներկայումս էլեկտրոնային տարբերակներով հաշվարկների արդյունք է:
Քննարկվող հողամասը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 7-րդ գոտում: Հողամասի ծածկագիրն է 01-008-0507-0417:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.35039-23, հ.8975-25, հ.5615-25 և հ.25291-25 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Մոլդովական փողոց հ.45 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 6884.19քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշման համաձայն՝ Մոլդովական փողոց հ.45 հասցեում գտնվող 6884.19քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/` հասարակական կառուցապատման:
3. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |