ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3016-Ա |
«28» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի Հ.2899-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռայա Սաղումյանի լիազորված անձ Մանուկ Սուքիասյանի դիմումը։
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով 24.01.2025 թվականին սեղանամատյանում գրանցված թիվ 183 սեփականության իրավունքի վկայագիրը և թիվ 186 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 30-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին» հ.2899-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման մեջ «Հենրիկ Սուքիասյանի» բառերը փոխարինել «Ռայա Սաղումյանի» բառերով.
2) որոշման երրորդ պարբերությունում «2023թ․ դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածով» բառերը փոխարինել «2024թ․ դեկտեմբերի 24-ի հ. 259-Ն որոշման հավելվածով» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «2029» թիվը փոխարինել «2030» թվով:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|