ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2981-Ա |
«25» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ Ա.ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.39 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վարդան Վազգենի Դավթյանի (ծնված 13.09.1956թ.) դիմումները։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 16.02.2024թ. հ.ԱՏ-16022024-01-0919 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.09.2024թ. հ.Հ-10424 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.12.2024թ. հ.20-Ել-Դ-90476-24 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Նորք-Մարաշ Ա.Արմենակյան փողոց հ.39 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով.
1. Վերականգնել ք.Երևան, Նորք-Մարաշ Ա.Արմենակյան փողոց հ.39 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Վազգենի Դավթյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 232.98քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 232.98քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Նորք-Մարաշ Ա.Արմենակյան փողոց հ.39 հասցեում գտնվող 232.98քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |