Գլխավոր տեղեկություն
Համար
N 2984-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2984-Ա

«25» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.4555-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Համլետ Եղիազարյանի 06.05.2025թ. հ.Դ-48175-25 և 14.07.2025թ. հ.Դ-75612-25 դիմումները.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 25-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.4555-Ա որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին մուտքագրված համապատասխանաբար 2429073 (երկու միլիոն չորս հարյուր քսանինը հազար յոթանասուներեք) դրամ և 2539394 (երկու միլիոն հինգ հարյուր երեսունինը հազար երեք հարյուր իննսունչորս) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում Համլետ Հայկի Եղիազարյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։»:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան