ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2987-Ա |
«25» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի Հ.1788-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.07.2025 թվականի եզրակացությունը և քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի հունիսի 27-ի «Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 2-րդ նրբանցք հ.46 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գոհարիկ Յուրիկի Գևորգյանի և Կարեն Նորայրի Գևորգյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1788-Ա որոշման/ այսուհետ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին և 3-րդ կետերում «Նորք-Մարաշ, Նորքի 2-րդ նրբանցք հ.46» բառերը փոխարինել «Նորք-Մարաշ, Նորքի 2-րդ փողոց հ.46» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|