ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 377
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
16.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«16» դեկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1996 թ. N 377

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Արթիկի կարի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Արթիկի կարի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզը (քաղ. Արթիկ, Չարենցի 1) և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը:

1.3. «Արթիկի կարի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 42220 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 33780 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3378 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4348 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Գուգարքի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Գուգարքի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել երկու բնակելի կացարանը և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզպետարանի տնօրինությանը:

2.3. «Գուգարքի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 39780 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 31830 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3183 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14237 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ ուշ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել Քաջարանի «Գանձասար» հյուրանոցը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Քաջարանի «Գանձասար» հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. Քաջարանի «Գանձասար» հյուրանոցի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 35850 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 35850 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3585 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

4.3. «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 26970 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 21580 հազ. դրամ:

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2158 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6325 հազ. դրամ:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

5.1. Սեփականաշնորհել «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4560 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 4560 հազ. դրամ:

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 456 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.3. «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3260 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3260 հազ. դրամ:

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 326 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

7.1. Կարի արտադրական միավորման («Ալաշկերտ» ՓԲԸ) Վարդաբլուրի տեղամասի պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել դրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

7.2. Կարի արտադրական միավորման («Ալաշկերտ» ՓԲԸ) Վարդաբլուրի տեղամասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. Կարի արտադրական միավորման («Ալաշկերտ» ՓԲԸ) Վարդաբլուրի տեղամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 698 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 558 հազ. դրամ:

7.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

7.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.1. «Ստեփանավանի կարի ԱՄ-ի Արմանիսի կարի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել դասական աճուրդով` մեկնարկային գինը սահմանելով 380 հազ. դրամ:

8.2. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

8.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.1. Երևանի արտադրական-շինարարական վարչության Թաիրովի կահույքի արտադրամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերությանը:

9.2. Գնահատումը և վաճառքն իրականացնել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ