ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 505-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 505-Ա

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 4.1-ին մասերը՝

1. Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին վարչապետի մոտ 2025 թվականի հուլիսի 7-ին կայացած խորհրդակցության հանձնարարականները կատարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 25-ը վերլուծել առողջության համապարփակ ապահովագրության նոր փաթեթը և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին ներկայացնել զեկույց՝ կատարած աշխատանքի վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈրյան

 

Երևան

 

01.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 505-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ

 

Ս. Խարազյան   - ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական
գործակալության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Հայրապետյան   - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
Ա. Հարությունյան   - ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական
քաղաքականության վարչության պետ
Գ. Մինասյան   - ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի
տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Այվազյան   - ՀՀ պետական վերահսկողության ծառայության սոցիալական
ոլորտի վերահսկողության վարչության պետ
Կ. Բադալյան   -ուղղ. ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ (համաձայնությամբ)
Լ. Հարությունյան   - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության
բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Գալստյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի օգնական
Հ. Գևորգյան   - ՀՀ առողջապահության նախարարության պետական
առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի
կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (քարտուղար)
Կ. Ավագյան   - «Բեսթ լայֆ» ԲԿ ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈրյան

 

04.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան