ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1067-Ա
«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԽՈԶԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՀԻՄՆՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող, Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 0.5774 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-0964-0001, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ) և գյուղ Մայիսյան հասցեում գտնվող 10 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-1003-0009, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք) հողամասերը շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարմանը` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասերի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի։
4. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող, Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 4 հողամաս հասցեում գտնվող 4.5769 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-1004-0001, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ) մակերեսով հողամասն առանց մրցույթի 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելուն՝ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով` պայմանով, որ վարձակալության իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի մինչև ներդրումային ծրագրի ամբողջ ծավալով իրականացումը:
5. Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին հանձնարարել` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի կնքումից հետո սույն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ, 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմանագրի լուծման հիմքերն ի հայտ գալու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված ուղղակի վաճառքի ձևով հողամասերի օտարման, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետում նշված 04-043-1004-0001 կադաստրային ծածկագրով հողամասի վարձակալության պայմանագիրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
01.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1067-Ա որոշման |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԽՈԶԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՀԻՄՆՄԱՆ
Ներդրումային ծրագրի նկարագիր
Սույն ներդրումային ծրագիրը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով ապրանքային խոզերի արտադրություն: Ներդրումային ծրագրի թողարկումը` ամբողջական հզորության անցնելու դեպքում, թույլ կտա տարեկան արտադրել 2280 տոննա կենդանի քաշով խոզի միս:
Ներդրումային ծրագրի հաշվարկի համար վերցված արտադրական ցուցանիշները հիմնված են արտադրության այնպիսի ցուցանիշների վրա, որոնք կարող է տալ արդյունաբերական խաչասերման միջոցով լանդրաս, պետրեն և դյուրոկ ցեղատեսակների խոզերի բուծումը:
Խոզաբուծարանի հիմնման սույն ներդրումային ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 և 6 հասցեներում (կադաստրային ծածկագրեր՝ 04-043-0963-0001, 04-043-0962-0003) «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքներում և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 0.5774 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-0964-0001), գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 4 հողամաս հասցեում գտնվող 4.5769 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-1004-0001) և գյուղ Մայիսյան հասցեում գտնվող 10 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-1003-0009) հողամասերում:
Ներդրումային ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 2 091 192 203 (երկու միլիարդ իննսունմեկ միլիոն հարյուր իննսուներկու հազար երկու հարյուր երեք) դրամ, որից 30.06.2025 թվականի դրությամբ «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 և 6 հասցեներում (կադաստրային ծածկագրեր՝ 04-043-0963-0001, 04-043-0962-0003) ամբողջ ծրագրի շրջանակում արդեն կատարվել է 862 522 633,23 (ութ հարյուր վաթսուներկու միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար վեց հարյուր երեսուներեք ամբողջ քսաներեք) դրամ ներդրում հետևյալ ուղղություններով`
- հողատարածքների ձեռքբերում,
- շինանյութերի ձեռքբերում,
- խոզաբուծարանի սարքավորումների ձեռքբերում,
- շինարարական աշխատանքներ,
- հորատանցքի հորատման ծախսեր,
- թույլտվությունների և փորձաքննությունների ստացման հետ կապված ծախսեր:
Տվյալ հողատարածքների վրա «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է իրականացնել ևս 798 669 569,77 (յոթ հարյուր իննսունութ միլիոն վեց հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր վաթսունինը ամբողջ յոթանասունյոթ) դրամ ներդրում հետևյալ ուղղություններով`
- կերի արտադրամասի սարքավորումների և բունկերների ձեռքբերում,
- խոզաբուծարանի սարքավորումների ձեռքբերում,
- մեքենաների ձեռքբերում,
- մայրական հոտի ձեռքբերում,
- շինարարական աշխատանքներ:
Ձեռք բերվող` Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 0.5774 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-0964-0001), գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 4 հողամաս հասցեում գտնվող 4.5769 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-1004-0001) և գյուղ Մայիսյան հասցեում գտնվող 10 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-1003-0009) հողամասերում կատարվելու է 430 000 000 (չորս հարյուր երեսուն միլիոն) դրամ ներդրում:
Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 0.5774 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-0964-0001) հողատարածքում նախատեսվում է կառուցել խոզերի բտման երկու մասնաշենք, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 4 հասցեում գտնվող 4.5769 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-1004-0001) հողամասի վրա` գոմաղբի կուտակման հորեր, գյուղ Մայիսյան հասցեում գտնվող 10 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-043-1003-0009) հողամասում (անօրինական աղբավայր) նախատեսվում է իրականացնել վերամշակված գոմաղբով հողի բարելավում (ռեկուլտիվացիա), իսկ հետագայում օգտագործվելու է գյուղատնտեսական կամ այլ նպատակներով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
01.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1067-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԽՈԶԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՀԻՄՆՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
1. Վաճառող
|
Արմավիրի մարզի Արմավիր համայնք | |
|
2. Գնորդ
|
«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» ՍՊԸ | |
|
3. Առարկան
|
Խոզաբուծարանի հիմնման համար Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող 04-043-0964-0001 (հասցե՝ գ. Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փ., 8, սեփականության վկայական՝ 04072024-04-0037) և 04-043-1003-0009 (հասցե՝ գյուղ Մայիսյան, սեփականության վկայական՝ 26062024-04-0045) կադաստրային ծածկագրերով հողամասերի (այսուհետ` հողամասեր) ուղղակի վաճառք գնորդին: | |
|
4. Պայմանագրի կնքման ժամկետը
|
Խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով՝ վաճառողը գնորդի հետ կնքում է հողամասերի օտարման պայմանագիր (վաճառողի կողմից հողատարածքի օտարման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում): Ներդրումային ծրագրի մեկնարկ է համարվում գնորդի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտ շինարարության թույլտվության ստացման ամսաթիվը: | |
|
5. Պայմանագրի գինը
|
Հողամասերը գնորդին կօտարվեն շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է ընդհանուր 7 625 054 (յոթ միլիոն վեց հարյուր քսանհինգ հազար հիսունչորս) դրամ: | |
|
6. Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը |
Ներդրողի սեփականության իրավունքը հողամասերի նկատմամբ ծագում է հողամասերի օտարման պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից: | |
|
7. Պայմանագրի կնքման ծախսերը (հատակագծի, հասցեի տրամադրում, պայմանագրի նոտարական վավերացում, պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում և այլն) |
Գնորդի հաշվին | |
|
8. Կողմերի պարտավորությունները |
1) վաճառողը պարտավորվում գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ հողամասեր. 2) գնորդը պարտավորվում է՝ ա. պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում վաճառողին վճարել հողամասերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, որը կազմում է 7 625 054 (յոթ միլիոն վեց հարյուր քսանհինգ հազար հիսունչորս) դրամ, բ. խոզաբուծարանի հիմնումը և ամբողջությամբ շահագործման հանձնելը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ շինարարության թույլտվություն ստանալուց հետո 3 (երեք) տարվա ընթացքում: Եթե 3 (երեք) տարվա ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված կառուցապատումը չի իրականացվում առնվազն 50 (հիսուն) տոկոսի չափով, ապա սահմանվում է տուգանք՝ չկատարված ներդրումների ծավալի 1 (մեկ) տոկոսի չափով: Այն դեպքում, եթե ներդրումային ծրագրի վերջնաժամկետ համարվող 3-րդ (երրորդ) տարվան հաջորդող 1 (մեկ) տարվա ընթացքում ներդրումային ծրագիրը չի կատարվում ամբողջությամբ, ապա վաճառողն իրավունք է ձեռք բերում լուծելու պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի գնորդի սեփականության իրավունքը, իսկ եթե հողամասերի տարածքում գնորդի կողմից կատարված լինեն անբաժանելի բարելավումներ (շենք-շինություններ, կոմունիկացիաներ և այլն), ապա դրանք սեփականության իրավունքով անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը չի ստանում որևէ փոխհատուցում, գ. հողամասերը կարող են օգտագործվել բացառապես սույն որոշմամբ հավանության արժանացած 430 000 000 (չորս հարյուր երեսուն միլիոն) դրամի չափով ներդրումային ծրագրի շրջանակներում՝ խոզաբուծարանի հիմնման նպատակով, դ. իր կողմից ձեռք բերվող հողամասերը, մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, օտարել միայն վաճառողի համաձայնությամբ: Հողամասերը նոր գնորդին կարող են օտարվել միայն գնորդի հետ կնքված պայմանագրերով սահմանված պարտավորությունները նոր գնորդի կողմից ստանձնելու դեպքում, ե. ներդրումային ծրագրի մեկնարկին հաջորդող 3-րդ (երրորդ) տարվա ավարտից հետո եռամսյա ժամկետում վաճառողին ներկայացնել նախորդ տարիների ընթացքում ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ վերջնական հաշվետվություն: Հաշվետվությունը պետք է հավաստի գնորդի կողմից ներդրումային ծրագրի իրականացման նպատակով արված ծախսերը և կատարված աշխատանքների ծավալները։ | |
|
9. Կողմերի պատասխանատվությունը |
1) կողմերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար. 2) այն պարագայում, երբ պայմանագիրը կնքելու օրվանից հետո 2 (երկու) տարվա ընթացքում գնորդը չի սկսում օգտագործել հողամասերը նպատակային նշանակությամբ, ապա վաճառողն իրավունք է ձեռք բերում լուծելու պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի գնորդի սեփականության իրավունքը. 3) գնորդը պատասխանատվություն է կրում պայմանագրի գնի վճարման ժամկետի խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Վճարման ժամկետն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում. 4) պայմանագրի լուծման և հողամասերը վաճառողին վերադարձվելու դեպքում հողամասերի տարածքում գնորդի կողմից անբաժանելի բարելավումներ կատարված լինելու պարագայում դրանք սեփականության իրավունքով անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը չի ստանում որևէ փոխհատուցում: | |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
01.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|