ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2974-Ա |
«25» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 26.10.2023 թվականի թիվ ՎԴ/1149/05/23 վարչական գործերով վճիռը, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 18.07.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (25.04.2025թ. հ.Դ-44479-25).
1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Ս.Լուկաշինի փողոց, հ.37/63 հասցեում գտնվող 405,57քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022HD4KTP) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
2. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 405.57քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Տարոն Սամվելի Ղազարյանին, այսուհետ՝ Գնորդ։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |