ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2973-Ա |
«25» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.9954-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.01.2025 թվականի եզրակացությունը, ըստ օրենքի 20.12.2023 թվականի հ.4723 ժառանգության իրավունքի վկայագիրը և քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Նորքի 5-րդ փողոցի հ.13/1 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Աղունիկ Քերոբի Կիրակոսյանի, Գագիկ Թելեմակի Նարգիզյանի գույքային իրավունքները վերականգ-նելու, 43.65քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.9954-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ Նորքի 5-րդ փողոցի հ.13/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:».
2) Որոշման վերնագրում, նախաբանում, 2-րդ կետում՝ «43.65» թիվը փոխարինել «30.73» թվով.
3) Որոշման նախաբանում՝ «555.65» թիվը փոխարինել «542.73» թվով.
4) Որոշման նախաբանում, 1-ին կետում՝ «343.65» թիվը փոխարինել «330.73» թվով.
5) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ և 8 րդ կետերում՝ «Թելեմակի» բառերը փոխարինել «Տելեմակի» բառերով.
6) Որոշման նախաբանից հանել «Աղունիկ Քերոբի Կիրակոսյանի (ծնված 00.00.1923թ.)» բառերը.
7) Որոշման վերնագրից, նախաբանից, 1-ին, 2-րդ և 8-րդ կետերից հանել «Աղունիկ Քերոբի Կիրակոսյանի» բառերը.
8) Որոշման 3-րդ կետում՝ «քաղաքապետի օգնականին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |