ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1048-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
31.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1048-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Գույքի նկարագրությունը |
Քանակը |
Միավորի գինը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուր գինը (ԱՄՆ-ի դոլար) |
|
1. |
Խորհրդակցության սեղան, պատրաստված լամինացված փայտանյութից |
1 |
519.48 |
519.48 |
|
2. |
Սեղանի հավաքածու, պատրաստված լամինատված փայտե տախտակից, համակցված մետաղական դետալների հետ |
1 |
692.64 |
692.64 |
|
3. |
Սեղանի հավաքածու, պատրաստված լամինացված փայտանյութից |
3 |
411.25 |
1,233.75 |
|
4. |
Դյուրակիր համակարգիչ, Dell Latitude 5450 Ultra 5 135u v Pro (12 ՄԲ քեշ, 12 միջուկ, մինչև 4․4 ԳՀց) |
1 |
1141.00 |
1141.00 |
|
5. |
Սառնարան Muhler S84WF0 1006335, սառցախցիկ 121 լիտր, երաշխիք՝ 24 ամիս, չափսեր՝ 84x50x60 սմ |
1 |
194.63 |
194.63 |
|
6. |
Լուսանկարչական սարք Canon EOS 4000D 18-55 DC (3011C004AA) |
1 |
367.63 |
367.63 |
|
7. |
Գունավոր բազմաֆունկցիոնալ տպիչ Canon i-Sensys MF752Cdw |
1 |
610.97 |
610.97 |
|
8. |
Տպիչ (3–ը 1–ում) Canon ISENSYS MF- 463DW/5951C008AA |
1 |
523.70 |
523.70 |
|
9. |
Գրասենյակային ստացիոնար աթոռ։ Շրջանակը՝ նիկելապատ երկաթ, բազկաթոռներն ու ոտքերը՝ մեկ կտորից |
6 |
51.95 |
311.7 |
|
10. |
Պահարան՝ պատրաստված լամինացված նյութից |
2 |
281.38 |
562.76 |
|
11. |
Սեղան, պատրաստված լամինատված փայտե տախտակից, համակցված մետաղական դետալների հետ |
1 |
129.87 |
129.87 |
|
12. |
Սեղան տպիչի համար |
1 |
194.81 |
194.81 |
|
13. |
Սեղան տպիչի համար |
1 |
153.25 |
153.25 |
|
Ընդամենը |
6,636.19 |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
31.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |