ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1035-Ա
ՄԱՐԶԻԿՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԷՄԻՆ ՍՈՒՐԵՆԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԵՐԳԵՅԻ ԽԱՏՈՒԵՎԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՂԱՆԴԻԼԻ ՂԱՆԴԻԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՊԵՏՐՈՍՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 2.1-ին ու 2.2-րդ ենթակետերով և 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Հովհաննես Սարգսի Հարությունյանին (ծնված` 1999 թվականի մայիսի 25-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Զ. Քանաքեռցու փ., շ. 131, բն. 56, Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ, վերջին տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2024 թ. N 112-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 25.05.2025 թ.).
2) Էմին Սուրենի Օհանյանին (ծնված` 2006 թվականի սեպտեմբերի 20-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Մայիսի 9-ի փ., շ. 51, բն. 102, շախմատի միջազգային գրոսմայստեր):
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Ֆուտզալի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող՝
1) Կարեն Սերգեյի Խատուևին (ծնված` 1998 թվականի օգոստոսի 4-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 ԶԿ).
2) Միքայել Ղանդիլի Ղանդիլյանին (ծնված՝ 1994 թվականի մարտի 24-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 ԶԿ).
3) Արսեն Նիկոլայի Պետրոսովին (ծնված` 2006 թվականի հունիսի 5-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 ԶԿ):
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 68-Ա որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
31.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|