ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1061-Ա
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 58-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման մնացորդային աշխատանքների ձեռքբերման նպատակով 2025 թվականի հուլիսի 18-ին ՀՀՔԿՀՄԱԱՇՁԲ-25/5 ծածկագրով որակավորման չափորոշիչների կիրառմամբ հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարեցման հիմքով։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
31.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|