ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1041-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2025 թվականի N 1041-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 22-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, գյուղ Սարդարապատ, 3-րդ փողոց, 41/1 հողամաս հասցեում գտնվող, 2 142 855 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 1755 քառ. մետր մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06052025-04-0013 վկայական, այսուհետ՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ որպես արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ շահագործելու նպատակով։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից նվիրաբերված գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն։

3․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

31.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ