ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2940-Ա |
«23» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 23.07.2025 թ. հ. 2940-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Ֆրունզե Ատլուկյան |
Հ. Գյուրջյան փողոց, հ.12/8 |
հողամաս |
Ֆրունզե Ատլուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Գյուրջյան փողոցի հ.12/8 հասցեում գտնվող մնացորդային 75.9քմ մակերեսով հողամասին /վկ. հ.19072021-01-0163, շին. 44.7քմ/ տրամադրել հասցե՝ Հ. Գյուրջյան փողոց, հ.22/10 |
01083KFJNZG7 |
|
|
2 |
Ֆրունզե Ատլուկյան |
Հ. Գյուրջյան փողոց, հ.12/8 |
հողամաս |
Ֆրունզե Ատլուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Գյուրջյան փողոցի հ.12/8 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 78.2քմ մակերեսով հողամասին /վկ. հ.19072021-01-0163, շին. 9.1քմ/ տրամադրել հասցե՝ Հ. Գյուրջյան փողոց, հ.22/11 |
01083WYDQBVB |
|
|
3 |
Աստղիկ Հովհաննիսյան /լիազորված անձ/ Համլետ Կարապետյան /սեփականատեր/ |
Թբիլիսյան խճուղի, հ.29/14 |
շինություն |
Համլետ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.29/14 հասցեում գտնվող շինության /վկ. հ.11042025-01-0011, հող. 66.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 48.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.29/29 |
01033DCQLNDX |
|
|
4 |
Սամվել Կիրակոսյան |
Ս. Տարոնցու փողոց, հ.1 շենք, հ.304ա |
բնակարան |
Ս. Տարոնցու փողոցի հ.1 շենքի հ.304ա հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 20.05.1999թ. հ.646 որոշում/ տրամադրել հասցե՝ Ս. Տարոնցու փողոց, հ.1 շենք, բն.304/1 |
01113VX69SQU |
|
Երևանի քաղաքապետ ` |
Տ. Ավինյան |