ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐ. ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.18 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի Հ.1931-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2925-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2925-Ա

«22» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՐ. ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.18 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի Հ.1931-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ-ի լ/ա Արտակ Մարտիրոսյանի դիմումը՝ Հր. Վարդանյան փողոցի հ.18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ-ին պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11102024-01-0287 վկայական/ հողամասին կից հողամասերը՝ որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 23-ի հ.1931-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Ճշգրտված տեղագրական հանույթից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են 80.6քմ և 161.4քմ, որոնց ուրվագծային չափն ու դիրքը թույլ չի տալիս, որ դրանք դառնան առանձին հրապարակային սակարկությունների առարկա և համապատասխանում է ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի պահանջներին, այն է՝ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շենքի կամ շինության շահագործման, անվտանգության, սեյսմակայունության կամ սպասարկման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման կամ ըստ նպատակային (գործառնական) նշանակությամբ օգտագործելու հետագա անհնարինության:

Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 23-ի հ.1931-Ա որոշմամբ Շահամիրյանների /Տյուլենինի/ փողոցի հ.18/4 հասցեում գտնվող հողամասը տրամադրվել է «Գրանդ Ակումբ» ԲԲԸ-ին, որից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել:

Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի կազմում և գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում /ծածկագրեր՝ 01-011-0388-0153 և 01-011-0388-0145/ Երևան քաղաքի ավագանու 20.05.2025թ h.348-Ն որոշում, տող՝ 39 և 40/:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասերը գտնվում են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների կառուցապատման գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ և 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերով, 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/19283 եզրակացությունը.

1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 23-ի ««Գրանդ Ակումբ» ԲԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով, լրացուցիչ հողամաս օտարելու մասին» հ.1931-Ա որոշումը:

2. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Հր. Վարդանյան փողոցի հ.18 հասցեին կից հողամասերի մակերեսները կազմում են՝ 80.6քմ և 161.4քմ:

3. Հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հր. Վարդանյան փողոցի հ.18 հասցեին կից՝ 80.6քմ և 161.4քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների կառուցապատման:

5. Հր. Վարդանյան փողոցի հ.18 հասցեին կից՝ 80.6քմ և 161.4քմ մակերեսներով հողամասերին տրամադրել «Հր. Վարդանյան փողոց, հ.16/4» և «Հր. Վարդանյան փողոց, հ.18/3 » հասցեները:

6. Հր. Վարդանյան փողոցի հ.18 հասցեում գտնվող, «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից՝ 80.6քմ և 161.4քմ մակերեսներով հողամասերը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո որպես ընդլայնում, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ-ին` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է համապատասխանաբար՝ 2.006.050 /երկու միլիոն վեց հազար հիսուն/ ՀՀ դրամ և 4.017.085 /չորս միլիոն տասնյոթ հազար ութսունհինգ/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝

1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.

2) հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագրեր:

8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքերի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:

9. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները հողամասերը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 6-րդ կետը և 7-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած:

10. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, հասցեի տրամադրման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ -ի միջոցների հաշվին:

11. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ պայմանագրերից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

12. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

13. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

14. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան