«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 1996 թ. N 232
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերը` 10677 մլն դրամ ծավալով, որից 237 մլն դրամը` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարությունը 1996 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում ֆինանսավորել ըստ պատվիրատուների հետ համաձայնեցված ժամանակացույցի:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի թողարկման նվազագույն ծրագրի հաստատումը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում` ըստ հաստատված ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի շահագործումն ապահովող միջոցառումների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերում ընդգրկված օբյեկտների տիտղոսացուցակները:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի N 30 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 78 որոշման N 2 հավելվածը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1996 թ. օգոստոսի 1-ի N 232 որոշման |
1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
|
NN ը/կ |
Պատվիրատուի, օբյեկտի անվանումը |
Պետական բյուջեից ներդրումներ ընդամենը (մլն դրամ) |
այդ թվում` արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարությունում հանրապետության մասնաբաժինը |
Շահագործման հանձնվող օբյեկտների հզորությունները |
Օբյեկտների շահագործման հանձնման ժամկետն ըստ եռամ-սյակների | ||||||
| |||||||||||
| Ընդամենը |
10677 |
760 |
|||
| այդ թվում` | |||||
|
1. |
ՀՀ էներգետիկայի նախարա-րություն |
5464,5 |
210 |
||
| ՀԱԷԿ |
807 |
||||
| Հրազդանի ՊՇԷԿ |
2325 |
||||
| Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ |
1876 |
92 կմ |
IV | ||
| Մեղրու ՀԷԿ Արաքս գետի վրա (նախագծային աշխատանքներ) |
10,5 |
||||
|
ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպա-նություն (նախագծային աշխա-տանքներ) |
11 |
||||
| «Իրան-Հայաստան» գազատար (նախագծահետազոտական աշխատանքներ) |
25 |
||||
| էներգետիկայի օժանդակության ծրագիր |
210 |
210 |
|||
| Հեր-Հերի ՀԷԿ |
200 |
||||
|
2. |
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն |
530 |
250 |
||
| Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա |
280 |
||||
| Ոռոգման ցանցերի վերակա-ռուցում |
250 |
250 |
|||
|
3. |
ՀՀ տրանսպորտի և հաղոր-դակցության նախարարություն |
1602,5 |
|||
| Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա հակասողան-քային աշխատանքներ |
600 |
||||
| Հրազդանի ՊՇԷԿ-ի մատույցային երկաթգծի վերակառուցում (նախագծային աշխատանքներ) |
2,5 |
||||
| Երևան քաղաքի մետրոպոլիտեն |
1000 |
1500 գծ. մ |
IV | ||
|
որից` |
|||||
| «Զորավար Անդրանիկ» կայարանի դրենաժային թունել |
100 |
||||
|
|
«Չարբախ» կայարան |
725 |
|||
|
4. |
ՀՀ սոց. ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստա-կանների հարցերի նախարա-րություն |
300 |
300 |
||
| Բնակարանային շինարա-րություն (արտաքին հաղոր-դակցուղիներ ՄԱԿ-ի կողմից կառուցվող բնակելի տների համար) |
300 |
300 |
ջրատար 22,7 կմ կոյուղի 7,8 կմ էլ. գիծ 26 կմ |
IV IV IV | |
|
5. |
Երևանի քաղաքապետարան |
750 |
|||
| Բնակարանային շինարա-րություն |
350 |
1174 քառ. մ |
|||
| այդ թվում` |
|
||||
| բ/շ N 43, Աջափնյակի 2 մ/շ |
100 |
||||
| բ/շ N 1, 2, Կորյուն-Նալբանդյան փող. |
120 |
1174 քառ. մ |
IV | ||
| բ/շ N 1, Ֆրիկի փող. |
70 |
||||
| բ/շ N 1, 2 հանրապետական մարզադաշտի տարածք |
60 |
||||
| Դավթաշենի կամուրջ |
400 |
||||
|
6. |
ՀՀ քաղաքաշինության նախա-րարություն |
163 |
|||
| Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում |
123 |
||||
| Գյումրի քաղաքի «Վարդբաղ» թաղամասի ինքնահոս ջրամատակարարում |
40 |
2,98 կմ |
IV | ||
|
7. |
Սյունիքի մարզպետարան |
47 |
|||
| Կապան քաղաքի Շինարարների փող. 8 շենքի վերականգնում |
32 |
||||
| Կապան քաղաքի հիվանդանոցի անավարտ շենքի որպես բնակելիի վերակառուցում (նախագծային աշխատանքներ) |
15 |
| 8. 9. 10. Գաղտնի |
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 21.11.1996, N 363 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|