ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 232
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/8, օգոստոս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
01.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«1» օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 1996 թ. N 232

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերը` 10677 մլն դրամ ծավալով, որից 237 մլն դրամը` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարությունը 1996 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում ֆինանսավորել ըստ պատվիրատուների հետ համաձայնեցված ժամանակացույցի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի թողարկման նվազագույն ծրագրի հաստատումը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում` ըստ հաստատված ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի շահագործումն ապահովող միջոցառումների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերում ընդգրկված օբյեկտների տիտղոսացուցակները:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի N 30 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 78 որոշման N 2 հավելվածը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1996 թ.

օգոստոսի 1-ի N 232 որոշման

 

1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

 

NN ը/կ

Պատվիրատուի, օբյեկտի անվանումը

Պետական բյուջեից ներդրումներ ընդամենը (մլն դրամ)

այդ թվում` արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարությունում հանրապետության մասնաբաժինը

Շահագործման

հանձնվող օբյեկտների հզորությունները

Օբյեկտների շահագործման

հանձնման

ժամկետն ըստ եռամ-սյակների

1

2

3

4

5

6

       Ընդամենը

10677

760

   
  այդ թվում`        

1.

ՀՀ էներգետիկայի նախարա-րություն

5464,5

210

   
  ՀԱԷԿ

807

     
  Հրազդանի ՊՇԷԿ

2325

     
  Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ

1876

92 կմ

IV

  Մեղրու ՀԷԿ Արաքս գետի վրա (նախագծային աշխատանքներ)

10,5

     
 

ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպա-նություն (նախագծային աշխա-տանքներ)

11

     
  «Իրան-Հայաստան» գազատար (նախագծահետազոտական աշխատանքներ)

25

     
  էներգետիկայի օժանդակության ծրագիր

210

210

   
  Հեր-Հերի ՀԷԿ

200

     

2.

ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն

530

250

   
  Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա

280

     
  Ոռոգման ցանցերի վերակա-ռուցում

250

250

   

3.

ՀՀ տրանսպորտի և հաղոր-դակցության նախարարություն

1602,5

     
  Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա հակասողան-քային աշխատանքներ

600

     
  Հրազդանի ՊՇԷԿ-ի մատույցային երկաթգծի վերակառուցում (նախագծային աշխատանքներ)

2,5

     
  Երևան քաղաքի մետրոպոլիտեն

1000

1500 գծ. մ

IV

 

որից`

       
  «Զորավար Անդրանիկ» կայարանի դրենաժային թունել

100

     

 

«Չարբախ» կայարան

725

     

4.

 ՀՀ սոց. ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստա-կանների հարցերի նախարա-րություն

300

300

   
  Բնակարանային շինարա-րություն (արտաքին հաղոր-դակցուղիներ ՄԱԿ-ի կողմից կառուցվող բնակելի տների համար)

300

300

ջրատար 22,7 կմ

կոյուղի 7,8 կմ

էլ. գիծ 26 կմ 

IV

IV

IV

5.

Երևանի քաղաքապետարան

750

     
  Բնակարանային շինարա-րություն

350

 

1174 քառ. մ

 
  այդ թվում`  

 

 
  բ/շ N 43, Աջափնյակի 2 մ/շ

100

     
  բ/շ N 1, 2, Կորյուն-Նալբանդյան փող.

120

 

1174 քառ. մ

IV

  բ/շ N 1, Ֆրիկի փող.

70

     
  բ/շ N 1, 2 հանրապետական մարզադաշտի տարածք

60

     
  Դավթաշենի կամուրջ

400

     

6.

ՀՀ քաղաքաշինության նախա-րարություն

163

     
  Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում

123

     
  Գյումրի քաղաքի «Վարդբաղ» թաղամասի ինքնահոս ջրամատակարարում

40

2,98 կմ

IV

7.

Սյունիքի մարզպետարան

47

     
  Կապան քաղաքի Շինարարների փող. 8 շենքի վերականգնում

32

     
  Կապան քաղաքի հիվանդանոցի անավարտ շենքի որպես բնակելիի վերակառուցում (նախագծային աշխատանքներ)

15

     

8. 9. 10. Գաղտնի

Հայաստանի Հանրապետության 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ