հայկական սսհ մինիստրների սովետ եվ արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ
ո ր ո շ ու մ
30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1973 ԹՎԱԿԱՆԻ N 598
քԱՂ. ԵՐևԱՆ
սՍհմ մինիստրների Սովետի եվ համկխ-ի 1973 թվականի սեպտեմբերի 6-ի «բանվորների եվ ծառայողների աշխատանքային գրքույԿների մասին» N 656 որոշումը
հայկական սսհ մինիստրների սովետը և արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.
1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ սսհմ մինիստրների սովետը և արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհուրդը 1973 թվականի սեպտեմբերի 6-ի «Բանվորների և ծառայողների աշխատանքային գրքույկների մասին» N 656 որոշմամբ ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում բանվորների ու ծառայողների աշխատանքային գրքույկները վարելու կարգի հետագա բարելավման, ինչպես նաև աշխատանքային գրքույկների դաստիարակչական նշանակությունը աշխատանքային կարգապահության ամրապնդման գործում բարձրացնելու նպատակով`
1. սահմանել են, որ աշխատանքային գրքույկը բանվորների ու ծառայողների աշխատանքային գործունեության հիմնական փաստաթուղթն է: Աշխատանքային գրքույկներ են լրացվում պետական, կոոպերատիվ և հասարակական ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում 5 օրից ավելի աշխատած բոլոր բանվորների և ծառայողների, այդ թվում սեզոնային ու ժամանակավոր աշխատողների, ինչպես նաև ոչ հաստիքային աշխատողների համար, այն դեպքում, եթե նրանք ենթակա են պետական սոցիալական ապահովագրության:
Համատեղությամբ աշխատող անձանց համար աշխատանքային գրքույկներ են պահվում միայն հիմնական աշխատանքի վայրում:
2. Հաստատել են աշխատանքային գրքույկի և դրա միջուկի առդիր նմուշները:
Բանվորների և ծառայողների մոտ եղած` նախկինում սահմանված նմուշի աշխատանքային գրքույկները փոխանակման ենթակա չեն:
3. Աշխատանքային գրքույկները հանձնվում են հանդիսավոր պայմաններում բրիգադի, տեղամասի, արտադրամասի, բաժնի կոլեկտիվի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ:
4. Աշխատանքի ընդունվող բանվորներն ու ծառայողները պարտավոր են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային ներկայացնել սահմանված կարգով ձևակերպված աշխատանքային գրքույկ:
5. Առանց աշխատանքային գրքույկի աշխատանքի ընդունել չի թույլատրվում:
Որպես բանվոր կամ ծառայող առաջին անգամ աշխատանքի ընդունվող անձինք պարտավոր են ադմինիստրացիային տեղեկանք ներկայացնել վերջին զբաղմունքի մասին` տրված իրենց բնակավայրի համապատասխան բնակարանային-կոմունալ մարմնից, աշխատավորների դեպուտատների գյուղական կամ ավանային սովետից, թաղային կոմիտեից (վերջինիս տված տեղեկանքը պետք է հաստատված լինի շրջսովետի գործկոմի կողմից), իսկ ՍՍՀՄ զինված ուժերի շարքերից ազատվածները պարտավոր են ադմինիստրացիային ներկայացնել զինվորական գրքույկը:
Աշխատանքային գրքույկը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից առաջին անգամ լրացվում է աշխատողի ներկայությամբ: Աշխատողի մասին տեղեկությունները վավերացվում են հատուկ լիազորված անձի ստորագրությամբ և կնիքով:
6. աշխատանքային գրքույկի մեջ մտցվում են.
տեղեկություններ աշխատողի մասին ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, կրթությունը, պրոֆեսիան, մասնագիտությունը.
տեղեկություններ աշխատանքի մասին. աշխատանքի ընդունվելը, այլ աշխատանքի փոխադրվելը, ազատումը: Այն աշխատանքի կամ պաշտոնի մասին, որի համար աշխատող են ընդունում, գրառումները կատարվում են բանվորների համար` բանվորների աշխատանքի և պրոֆեսիաների միասնական տարիֆա-որակավորման տեղեկագրում նշված պրոֆեսիաների անվանումներին համապատասխան, ծառայողների համար` ծառայողների պաշտոնների միասնական նոմենկլատուրայում նշված պաշտոնների անվանումներին համապատասխան, կամ հաստիքային ցուցակին համապատասխան.
տեղեկություններ պարգևատրումների և խրախուսանքների մասին. շքանշաններով ու մեդալներով պարգևատրումը, պատվավոր կոչումների շնորհումը, աշխատանքային ներքին կարգ ու կանոնով և կարգապահության կանոնադրություններով նախատեսված պարգևատրումներն ու խրախուսանքները աշխատանքային հաջողությունների համար գործող օրենսդրությանը համապատասխան մյուս խրախուսանքները.
տեղեկություններ գործազուրկի կարգավիճակ ստանալու և այդ կարգավիճակից դուրս գալու մասին.
տեղեկություններ դիպլոմներ ստացած հայտնագործությունների, օգտագործված գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների և այդ կապակցությամբ կատարված վարձահատուցումների մասին:
Տույժերն աշխատանքային գրքույկի մեջ չեն գրանցվում:
(6-րդ կետը լրաց. 04.01.95 N 2)
7. նշանակումների, տեղափոխումների և ազատման վերաբերյալ աշխատանքային գրքի (միջուկի) մեջ կատարվող յուրաքանչյուր գրառմանը` ադմինիստրացիան պարտավոր է ծանոթացնել այդ գրքույկի տիրոջը:
8. Ազատման պատճառների մասին գրառումները աշխատանքային գրքույկում պետք է կատարվեն գործող օրենսդրության ձևակերպումներին ճիշտ համապատասխան և վկայակոչելով օրենքի համապատասխան հոդվածը, կետը:
Եթե աշխատանքային պայմանագիրը խզվում է բանվորի ու ծառայողի նախաձեռնությամբ` հիվանդության, հաշմանդամության, կենսաթոշակի անցնելու, բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն կամ ասպիրանտուրա ընդունվելու կապակցությամբ և այլ պատճառներով, որոնց հետ օրենսդրությունը կապում է որոշակի արտոնություններ և առավելություններ տալը, ապա գրառումը աշխատանքից ազատելու մասին աշխատանքային գրքույկի մեջ է մտցվում այդ պատճառների նշումով:
9. Այն դեպքերում, երբ բանվորի կամ ծառայողի աշխատանքային գրքույկում լրացված են համապատասխան բաժինների բոլոր էջերը, աշխատանքային գրքույկը համալրվում է միջուկով:
10. Սահմանել են, որ միասնական նմուշով աշխատանքային գրքույկների և դրանց միջուկների պատրաստումը ռուսերեն և միութենական կամ ինքնավար հանրապետությունների լեզուներով ապահովում է սսհմ ֆինանսների մինիստրությանը:
միութենական հանրապետությունների մինիստրների սովետները սսհմ ֆինանսների մինիստրություն են ներկայացնում աշխատանքային գրքույկներ ու դրանց միջուկներ պատրաստելու հայտագրերը և ապահովվում են այդ գրքույկների ու միջուկների մատակարարումը տվյալ հանրապետության տերիտորիայում գտնվող բոլոր ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին (անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից):
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ապահովումն աշխատանքային գրքույկներով ու դրանց միջուկներով կատարվում է վճարով. աշխատանքային գրքույկի համար 50 կոպեկ և դրա միջուկի համար` 30 կոպեկ:
Հանձնարարել են սսհմ ֆինանսների մինիստրությանը` սահմանել աշխատանքային գրքույկների ու դրանց միջուկների պատրաստման և առաքման համար հաշվարկումների կարգը:
11. Աշխատանքային գրքույկները պահվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի մոտ, որպես խիստ հաշվետվության բլանկներ, իսկ բանվորին կամ ծառայողին ազատելիս` տրվում են նրանց ձեռքը:
12. Աշխատանքային գրքույկները և դրանց միջուկները լրացվում են այն լեզվով, որով տարվում է գործավարությունը ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում: եթե գործավարությունը տարվում է միութենական կամ ինքնավար հանրապետության լեզվով, ապա աշխատանքային գրքույկը լրացվում է միաժամանակ տվյալ հանրապետության լեզվով և ռուսերեն:
13. Բանվորին կամ ծառայողին ազատելիս, տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատելու ժամանակ նրա աշխատանքի, պարգևատրումների ու խրախուսանքների մասին աշխատանքային գրքույկում կատարված բոլոր գրառումները վավերացվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված հատուկ անձի ստորագրությամբ ու կնիքով:
Եթե աշխատանքային գրքույկը լրացվել է միաժամանակ միութենական կամ ինքնավար հանրապետության լեզվով և ռուսերեն, ապա երկու տեքստերն էլ վավերացվում են:
14. Աշխատանքային գրքույկ տալու ժամանակ ադմինիստրացիան աշխատողից գանձում է 50 կոպեկ, իսկ աշխատանքային գրքույկի միջուկ տալու ժամանակ` 30 կոպեկ:
15. առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կատարող անձի աշխատանքային գրքույկում գրառում է կատարվում այն մասին, որ ուղղիչ աշխատանքների կատարման ժամանակը ընդհանուր և անընդհատ աշխատանքային ստաժի մեջ չի հաշվվում:
16. աշխատանքային գրքույկը կորցրած անձը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել վերջին աշխատանքի վայրի ադմինիստրացիային: ոչ ուշ, քան դիմելուց 15 օր հետո, ադմինիստրացիան աշխատողին այլ աշխատանքային գրքույկ է տալիս «կրկնորդագիր» մակագրությամբ:
17. աշխատանքային գրքույկը կեղծելու կամ ակնհայտորեն կեղծված աշխատանքային գրքույկ օգտագործելու համար մեղավորները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
18. աշխատանքային գրքույկները վարելու, հաշվառելու, պահպանելու և տալու աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը դրվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարի վրա:
Աշխատանքային գրքույկների ժամանակին և ճիշտ լրացման, դրանց հաշվառման, պահպանման և հանձնման համար պատասխանատու է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարի հրամանով (կարգադրությամբ) նշանակվող հատուկ լիազոր անձը:
աշխատանքային գրքույկները վարելու, հաշվառելու, պահպանելու և հանձնելու սահմանված կարգը խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են կարգապահական, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պատասխանատվություն:
19. Հանձնարարել են մինիստրություններին, գերատեսչություններին, աշխատավորների դեպուտատների սովետների գործկոմներին, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.
ա) միջոցներ ձեռք առնել բանվորների ու ծառայողների աշխատանքային գրքույկները վարելու սահմանված կարգը խստորեն պահպանելու համար.
բ) աշխատանքային գրքույկների վարումը տնօրինող աշխատողների կադրերն ամրապնդել գրագետ, աշխատանքային օրենսդրությունն իմացող մակարդակով և նրանց ապահովել այդ հարցերի վերաբերյալ գործող օրենսդրական նյութերով.
գ) միջոցներ ձեռք առնել բանվորների ու ծառայողների աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի (ընդունման և ազատման հրամանների, անձնական քարտերի, հաշվեցուցակների, աշխատավարձի անձնական հաշիվների և այլն) պահպանումը բարելավելու համար:
20. ՀԱնձնարարել են սսհմ մինիստրների սովետի աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեին` եռամսյա ժամկետում համկխ-ի հետ համաձայնեցնելով մշակել ու հաստատել ձեռՆարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում աշխատանքային գրքույկները վարելու կարգի հրահանգը և պարզաբանումներ տալ այդ հրահանգի կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ:
21. Հանձնարարել են արհմիությունների խորհուրդներին և կոմիտեներին` ուժեղացնել հասարակական վերահսկողությունը աշխատանքային գրքույկների ժամանակին ու ճիշտ լրացման, դրանց հաշվառման, պահպանման ու հանձնման նկատմամբ, պարբերաբար ստուգել այդ աշխատանքի վիճակը և միջոցներ ձեռք առնել բացահայտվող թերությունները վերացնելու համար:
22. Որոշել են նշված որոշումը գործողության մեջ մտցնել 1975 թվականի հունվարի 1-ից:
ii. հանձնարարել հայկական սսհ պետպլանին` մեկամսյա ժամկետում կազմել հանրապետության տերիտորիայում գտնվող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից) բանվորների ու ծառայողների աշխատանքային գրքույկների ու դրանց միջուկների պահանջի հաշվարկը և ներկայացնել հայկական սսհ մինիստրների սովետ:
iii. հայկական սսհ մինիստրների սովետի գործերի կառավարչության տնտեսական վարչությանը` աշխատանքային գրքույկների ու դրանց միջուկների պահանջի կազմված հաշվարկին համապատասխան սսհմ ֆինանսների մինիստրություն ներկայացնել հանրապետության ընդհանուր պահանջագիրը, ինչպես նաև ապահովել աշխատանքային գրքույկների ստացումն ու բաշխումը ըստ մինիստրությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների` համաձայն նրանց հայտերի:
iV. պարտավորեցնել մինիստրություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին ու ձեռնարկություններին` անհրաժեշտ կարգ ու կանոն մտցնել աշխատանքային գրքույկները վարելու գործում, այն հաշվով, որպեսզի բոլոր բանվորներն ու ծառայողներն ունենան պատշաճ կերպով ձևակերպված աշխատանքային գրքույկներ:
V. ոՒժը կորցրած համարել.
1. Հայկական սսհ մինիստրների սովետի 1959 թվականի օգոստոսի 10-ի N 581Կ կարգադրությունը:
2. հայկական սսհ մինիստրների սովետի և համխ-ի 1962 թվականի սեպտեմբերի 8-ի «ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքային գրքույկների վարման գործում եղած թերությունների վերացման մասին» N 431/35 որոշումը:
3. հայկական սսհ մինիստրների սովետի 1963 թվականի հունվարի 9-ի N 7Կ կարգադրությունը:
|
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ`
|
Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահ` |
|
Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
Հ. ԹԱՐՋՈՒՄԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՍՍՀՄ Մինիստրների սովետի և ՀԱՄԿԽ-ի 1973 թ. սեպտեմբերի 6-ի N 656 որոշմամբ
Աշխատանքային գրքույկի նմուշը
i.
Կազմը
ՍՍՀՄ
գերբը
աշխատանքային գրքույկ
ii.
Տիտղոսաթերթ
ՍՍՀՄ
գերբը
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ
աԶԳԱՆՈՒՆ ______________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Անուն __________________________________________________________________________
հայրանուն ______________________________________________________________________
Ծննդյան տարեթիվը ______________________________________________________________
|
(ամսաթիվ, ամիս, տարի) |
Կրթությունը ________________________________________________________________________
|
(ոչ լրիվ միջնակարգ, միջնակարգ, թերի բարձրագույն, բարձրագույն) |
Պրոֆեսիան, մասնագիտությունը _____________________________________________________
Լրացման տարեթիվը « ____ » _______________________________________ 19 թ.
գրքույկի տիրոջ ստորագրությունը __________________________________________
Կ.Տ.
|
Աշխատանքային գրքույկները տալու համար պատասխանատու անձի ստորագրությունը
__________________________________________(ընթեռնելի) |
iii.
տեղեկություններ աշխատանքի մասին
Սերիա և համար (8 զույգ էջ)
Գրառման N Տարեթիվ Տեղեկություններ աշխատանքի ընդունելու, այլ աշխատանքի փոխադրելու և ազատելու մասին (նշելով պատճառը և վկայակոչելով օրենքի հոդվածը, կետը) ինչի հիման վրա է կատարվել գրառումը (փաստաթուղթը, դրա տարեթիվը և համարը) 1 2 3 4
Ամսաթիվ
Ամիս
Տարի
iV.
տեղեկություններ պարգևատրումների մասին
Սերիա և համար (2 զույգ էջ)
Գրառման N Տարեթիվ Տեղեկություններ շքանշաններով ու մեդալներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու մասին ինչի հիման վրա է կատարվել գրառումը (փաստաթուղթը, դրա տարեթիվը և համարը) 1 2 3 4
Ամսաթիվ
Ամիս
Տարի
_________
1) Սերիան և համարը նշվում են աշխատանքային գրքույկի բացված յուրաքանչյուր թերթի չորս էջերից մեկում:
V.
տեղեկություններ խրախուսանքների մասին
(8 զույգ էջ)
Գրառման N Տարեթիվ Տեղեկություններ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատելու հետ կապված խրախուսանքների մասին ինչի հիման վրա է կատարվել գրառումը (փաստաթուղթը, դրա տարեթիվը և համարը) 1 2 3 4
Ամսաթիվ
Ամիս
Տարի
Vi.
տեղեկություններ կենսաթոշակ նշանակելու մասին
(1 զույգ էջ)
Ծանոթություն.- Աշխատանքային գրքույկի վերջում տպագրվում է սսհմ մինիստրների սովետի և համկխ-ի 1973 թվականի սեպտեմբերի 6-ի «բանվորների և ծառայողների աշխատանքային գրքույկների մասին» N 656 որոշման տեքստի քաղվածքը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՍՍՀՄ Մինիստրների սովետի և ՀԱՄԿԽ-ի 1973 թ. սեպտեմբերի 6-ի N 656 որոշմամբ
Աշխատանքային գրքույկի միջուկի նմուշը
|
(միջուկն առանց աշխատանքային գրքույկի անվավեր է) |
սսհմ
գերբը
աԶԳԱՆՈՒՆ _________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
Անուն _____________________________________________________________________
հայրանուն _________________________________________________________________
Ծննդյան տարեթիվը ________________________________________________________________
|
(ամսաթիվ, ամիս, տարի) |
Կրթությունը _________________________________________________________________________
|
(ոչ լրիվ միջնակարգ, միջնակարգ, թերի բարձրագույն, բարձրագույն) |
Պրոֆեսիան, մասնագիտությունը _____________________________________________________________
Լրացման տարեթիվը « ____ » _______________________________________ 19 թ.
գրքույկի տիրոջ ստորագրությունը __________________________________________
Կ.Տ.
|
Աշխատանքային գրքույկները տալու համար պատասխանատու անձի ստորագրությունը
__________________________________________(ընթեռնելի) |
Աշխատանքային գրքույկի միջուկը պատրաստվում է աշխատանքային գրքույկի հաստատված նմուշով: Միջուկի ծավալն է` «Տեղեկություններ աշխատանքի մասին»` 9 զույգ էջ, «տեղեկություններ պարգևատրումների մասին»` 2 զույգ էջ, «տեղեկություններ խրախուսանքների մասին»` 8 զույգ էջ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 04.01.1995, N 2 | 30.10.1973, N 598 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|