ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի Հ.1773-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2871-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2871-Ա

«18» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի Հ.1773-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.06.2025թ. եզրակացությունը, քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի մայիսի 12-ի «Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 1-ին փողոց նրբանցք հ.46/7 բնակելի տան և հողամասի նկատմամբ Լաուրա Պատվականի Այվազյանի իրավունքները վերականգնելու, 55.81քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.1773-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին և 5-րդ կետերում՝ «Նորքի 1-ին փողոց նրբանցք հ.46/7» բառերը փոխարինել «Նորքի փողոց 1-ին նրբանցք հ.46/7» բառերով.

2) Որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 1-ին փողոց նրբանցք հ.46/7» բնակելի տանը տրամադրել «Երևան, Նորք-Մարաշ, Նորքի փողոց 1-ին նրբանցք հ.46/7» հասցեն:»:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան