ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2857-Ա |
«18» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի Հ.1200-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 16.04.2025թ. տրված հ.Կ-16042025-01-0192 որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Ֆելիքս Գասպարյանի 23.05.2025թ. հ.Դ-52689-25 և 26.06.2025թ. հ.Դ-68227-25 դիմումները.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի ապրիլի 1-ի «Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց հ.23 շենք հ.3 հասցեում՝ սեփականություն և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասերում քաղաքացի Ֆելիքս Մկրտիչի Գասպարյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.1200-Ա որոշումը լրացնել նոր 1.1 կետով, հետևյալ խմբագրությամբ.
«1.1 Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 16.04.2021թ. տրված հ.01/18-Մ-5637-573 շինարարության թույլտվությունը:»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|