ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 500-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Փրիթի ուեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01829451) 2025 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 3 հատ օդորակչի ձեռքբերում՝ 1,280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄԿՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00885397) 2025 թվականի հուլիսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 16 հատ հիշող սարքի ձեռքբերում՝ 608,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |