ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 675-Ա
ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանին 2025 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 2-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագծի համատեղ համակարգող հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
2․ Խաչատուր Խաչիկյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Խաչատուր Խաչիկյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Երևան |
|
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |