ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 501-Ա
«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ավստրալիայի «Արմինյան քրիշչըն միշըն ինքորփորեյթիդ» մարդասիրական հիմնադրամի կողմից որպես աջակցություն «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (ցանկը՝ համաձայն հավելվածի, 733 տեղ, 8,441 կգ ընդհանուր քաշով, 343,680.70 ավստրալիական դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 9,559.92 ավստրալիական դոլար և 1,400 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 501-Ա որոշման |
«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Տեղը |
Արժեքը (ավստրալիական դոլար) |
|
1. |
Գործված ծածկոց (նոր) |
արկղ |
240 |
29,448 |
|
2. |
Հագուստ (նոր) |
արկղ |
207 |
166,883 |
|
3. |
Անկողնային պարագաներ՝ վերմակ, սավան, ծածկոց, բարձի երես, սրբիչ (նոր) |
արկղ |
3 |
832.50 |
|
4. |
Կտորեղեն (տարաչափ) (նոր) |
արկղ |
49 |
3,179 |
|
5. |
Գործելու թել (նոր) |
արկղ |
7 |
1,707.50 |
|
6. |
Կոշիկ (տղամարդու, կնոջ, մանկական) (նոր) |
արկղ |
48 |
28,889 |
|
7. |
Պայուսակ (մանկական ուսապարկ) (նոր) |
արկղ |
12 |
3,955 |
|
8. |
Խաղալիք (խառը) (նոր) |
արկղ |
101 |
76,182 |
|
9. |
Գրենական պիտույքներ (նոր) |
արկղ |
15 |
14,420 |
|
10. |
Խոհանոցային պարագաներ՝ կաթսա, բաժակ, ջրի շիշ (նոր) |
արկղ |
16 |
3,782.70 |
|
11. |
Հիգիենայի պարագաներ՝ միջադիր կնոջ, տակդիր մանկական, վերականգնողական |
արկղ |
26 |
9,822 |
|
12. |
Պլանշետային համակարգիչ և պատյան (նոր) |
արկղ |
2 |
2,580 |
|
13. |
Երաժշտական ստեղնաշար (նոր) |
հատ |
1 |
1,300 |
|
14. |
Եռանիվ սայլակ (նոր) |
հատ |
1 |
130 |
|
15. |
Կարի մեքենա (նոր) |
հատ |
1 |
150 |
|
16. |
Ներքնակ (նոր) |
հատ |
2 |
300 |
|
17. |
Կահույք՝ մահճակալ (նոր) |
հատ |
2 |
120 |
|
Ընդամենը՝ |
733 |
343,680.70 | ||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|