ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 489-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 277-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ակնաբուժական սարքերը (աչքի հատակի հետազոտման խցիկներ և դրանց պահեստային մասեր՝ 6 տեղ, 100 կգ ընդհանուր քաշով, 36,950 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մայիսի 6-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին» N 277-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |