ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 352-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 502-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 502-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 352-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հունիսի 4-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը երաժշտական գործիքների նվիրաբերում ծրագրի մասին» N 352-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝

1) մեկ հատ «Celesta 5 1/2, Oktava Model Naturell Studio Natur, Natural Oak» մոդելի չելեստա՝ 48,792 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 2,485 եվրոյին համարժեք դրամ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.

2) մեկ հատ «Brannen-Brothers 14k gold» մոդելի ֆլեյտա, մեկ հատ «Hammig Piccolo 650/3» մոդելի պիկոլո և մեկ հատ «Mancke flute headjoint 14K gold» մոդելի ֆլեյտայի գլխիկ՝ 51,718 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 350 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.

3) երկու հատ «Marigaux M2» մոդելի հոբոյ և մեկ հատ «Marigaux English Horn 935» մոդելի հոբոյ՝ 37,681 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 157 եվրոյին համարժեք դրամ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.

4) մեկ հատ «Hagen 496 BBb» մոդելի տուբա՝ 13,937.10 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 1200 եվրոյին համարժեք դրամ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.

5) մեկ հատ «Lu Mi Master 7 String Bass» մոդելի վիոլա դա գամբա և ակացիայից պատրաստված աղեղ՝ 7,182 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 466 եվրոյին համարժեք դրամ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.

6) մեկ հատ «Bb Buffet Crampon, Festival» մոդելի կլարնետ, մեկ հատ «Bb Buffet Crampon, Presige» մոդելի կլարնետ, մեկ հատ «A Buffet Crampon, Festival» մոդելի կլարնետ, մեկ հատ «A Buffet Crampon, Prestigel» մոդելի կլարնետ, մեկ հատ «Eb Buffet Crampon, Tosca» մոդելի կլարնետ` իր պատյանով և մեկ հատ «Bass Buffet Crampon, Tosca» մոդելի կլարնետ` իր պատյանով՝ 45,523.20 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 132,000 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան