ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«11» հուլիսի 2025 թ. |
N 1590-Ա/2 |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀԵՔԻԱԹ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ, 5.1-րդ և 6.2-րդ կետերի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրով այլ վայրում ևս՝ հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Թեղուտ, 2-րդ փողոց, 1-ին փակուղի 2/1, գրական հայերենով ուսուցմամբ, ուսուցման 1 տարի տևողությամբ՝ կրտսեր 2-րդ խմբով, սովորողների համակազմի սահմանային 18, տարատարիք (4-6 տարեկան) խմբով, սովորողների համակազմի սահմանային 17 տեղերի թվերով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:
|
Նախարար՝
|
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |