ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԹԵՐԱՊԵՎՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 82-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.07.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«24» հուլիս 2025 թվականի

N 82-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԹԵՐԱՊԵՎՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել թերապևտի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից։

 

 

24.07.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիս «24»-ի

թիվ 82-Ն հրամանի

 

ԹԵՐԱՊԵՎՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թերապևտն իրականացնում է մասնագիտական գործունեություն ներքին հիվանդություններ (թերապիա) մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Թերապևտ կարող է համարվել այն անձն, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ներքին հիվանդություններ կամ թերապիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Թերապևտը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2․ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Թերապևտն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության թերապևտ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության թերապևտ.

3) Թերապևտիկ ստորաբաժանման ղեկավար.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. թերապևտը պետք է`

1) Տիրապետի բժշկական հաստատությունում աշխատանքի անվտանգության կանոններին.

2) Իմանա ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և կառավարման սկզբունքները.

3) Տիրապետի աղետների բժշկության հիմնական գիտելիքներին, մասնավորապես` արտակարգ իրավիճակների դասակարգումը և Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների բժշկա-տակտիկական բնութագրերը, իրականացնի աղետի վայրի գնահատումն ու վերլուծությունը, կատարի տուժածների զննություն և վիճակի գնահատում, վնասվածքների նախնական ախտորոշում, բուժօգնության հերթականության ընտրություն (պլան), տեսակավորում (տրիաժ), շտապ դուրսբերում և տեղափոխում.

4) Տիրապետի արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներին.

5) Տիրապետի աղետների բժշկության հիմնական գործնական հմտություններին.

6) Իրականացնի անաֆիլակտիկ շոկի, սուր շնչառական անբավարարության, սուր սրտանոթային անբավարարության (ուշագնացություն, կոլապս), և այլ արտակարգ իրավիճակների դեպքում առաջին օգնության և անհետաձգելի բժշկական օգնության տրամադրում (ըստ ալգորիթմի), այդ թվում սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ) միջոցառումներ.

7) Տիրապետի բնակչության թիրախային խմբերի սքրինինգային և կանխարգելիչ հետազոտությունների իրականացնելու սկզբմունքներին:.

8) Ձևակերպի առողջապահության օրենսդրությամբ նախատեսված բժշկական փաստաթղթերը.

9) Իրականացնի պացիենտի ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով.

10) Տիրապետի թերապևտիկ ախտաբանությամբ պացիենտների առաջնային զննման գործող մեթոդներին, այդ թվում` աուսկուլտացիա, պերկուսիա, պալպացիա, շնչական շարժումների հաճախականության որոշում, անոթազարկի որոշում, զարկերակային ճնշման չափում, արյան օքսիգենացիայի որոշում`սատուրոմետրիա, գիտակցության մակարդակի, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունավորման, մարմնակազմության, կրծքավանդակի ձևի գնահատում, այտուցների առկայության որոշում, լյարդի քրոնիկ հիվանդությանը բնորոշ ստիգմաների առկայության գնահտաում.

11) Ունենա գիտելիքներ օրգան-համակարգերի միկրոանատոմիայի, հյուսվածաբանության, ֆիզիոլոգիայի, գործառույթների վերաբերյալ.

12) Տիրապետի ինչպես ընդհանուր գիտելիքների` բազային ուսուցում, այնպես էլ թերապևտիկ ախտաբանությունների վերաբերյալ, մասնավորապես`

ա. թոքաբանություն.

գ. երիկամաբանություն.

դ. ռևմատոլոգիա.

ե. աղեստամոքսաբանություն և լյարդաբանություն.

զ. ալերգոլոգիա և կլինիկական իմունոլոգիա.

է. Ներզատաբանություն.

ը. կլինիկական դեղաբանություն.

13) Ունենա անհրաժեշտ գիտելիքներ սույն կետի 12-րդ ենթակետում նշված մասնագիտություններին վերաբերող համախտանիշների, ախտաբանությունների միջև տարբերակիչ ախտորոշում իրականացնելու համար.

14) Տիրապետի մասնագիտական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր հնարավոր հմտություններին և ըստ ապացուցողական բժշկության արդի ընթացակարգերի և գործելակարգերի կարողանա կազմել պացիենտի վարման տարբերակված, անհատականացված պլան.

15) Տիրապետի ըստ ցուցման պացիենտներին անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների ուղեգրման կանոններին` բժշկական օգնության ցուցաբերման գործող չափորոշիչներին համապատասխան.

16) Տիրապետի պացիենտներին նեղ մասնագետների խորհրդատվության ուղեգրելու ցուցումներին․

17) Տիրապետի թերապևտիկ ախտաբանությունների ժամանակ պացիենտների բուժման պլանի մշակմանը, այդ թվում`

ա. դեղորայքային և ոչ դեղորայքային թերապիայի նշանակմանը.

բ. դեղորայքային և ոչ դեղորայքային թերապիայի արդյունավետության և անվտանգության գնահատմանը.

գ. հանձնարարականների` նշանակված դեղորայքային և ոչ դեղորայքային թերապիայի կատարման վերաբերյալ.

18) Տիրապետի ֆարմակոթերապիայի հիմունքներին, դեղերի հիմնական խմբերի ֆարմակոդինամիկային և ֆարմակոկինետիկային, դեղերի օգտագործումից առաջացած բարդությունների և դրանց շտկման մեթոդներին, դեղաչափերի հաշվարկին.

19) Տիրապետի թերապևտիկ ախտաբանությամբ պացիենտների մոտ կանխարգելիչ միջոցառումներին, առողջ ապրելակերպի ձևավորման համար սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներին, հսկի արդյունավետությունը, այդ թվում.

ա. պացիենտների մոտ կանխարգելիչ զննումներ իրականացումը, առողջարարական միջոցառումները, ժամկետների համապատասխանությունը.

բ. երկարատև և տարբեր քրոնիկական հիվանդությամբ պացիենտների դիսպանսեր հսկողություն.

գ. պացիենտների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորման համար սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքի անցկացում.

դ. առողջ ապրելակերպի հիմնական բնութագրերի, ձևավորման մեթոդների ուսումնասիրություն.

20) բժշկական օգնությյան ցուցաբերում անհետաձգելի վիճակներում:

6. Բժշկական hատուկ գիտելիքներ. թերապևտը պետք է`

1) Տիրապետի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատաքներին, ապահովի բուժօգնության որակը և պացիենտի անվտանգությունը.

2) Տիրապետի առաջին և շտապ բուժօգնության տրամադրմանն անհետաձգելի իրավիճակներում, արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներին:

 

4․ ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7․ Թերապևտը պետք է ունենա՝

1) հաղորդակցման հմտություններ․

2) վեճերի լուծման հմտություններ,

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն․ թերապևտը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9․ Տեխնիկական հմտություններ․թերապևտը պետք է կարողանա`

1) Տիրապետել տեղակատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) Պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) Իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) Համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) Տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) Աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10․ Թերապևտը պետք է կարողանա՝

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են թերապևտի վրա։

 

8․ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՆԵՐՔԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԹԵՐԱՊԻԱ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱՅԻ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են՝

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել․

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում.

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3.Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական: