ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (16.01.1998-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.07.1997
Ստորագրման ամսաթիվ
22.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.1998

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը և Ուկրաինայի նախարարների կաբինետին առընթեր գլխավոր արխիվային վարչությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով իրենց երկրների միջև արխիվային գործի բնագավառում համագործակցության զարգացման անհրաժեշտությունից,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը սույն Համաձայնագրին, իրենց երկրների ներքին օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կզարգացնեն համագործակցությունը փոխադարձության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կզարգացնեն փորձի փոխանակումը պետական արխիվների գործունեության իրենց հետաքրքրող բոլոր ուղղություններով:

Այդ նպատակով Կողմերը կփոխանակեն տեղեկություն արխիվային գործում իրենց մոտ ծագած խնդիրների վերաբերյալ և փոխադարձության հիմքով կիրականացնեն արխիվագետ մասնագետների ստաժավորում` նրանց տրամադրելով իրենց ուսումնասիրությունների թեմաներին վերաբերող բոլոր հրատարակված և չհրատարակված արխիվային փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմին կփոխանցի տեղեկատու նյութերի ցուցակները:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել մյուս Կողմին իրեն հետաքրքրող տեղեկություն ստանալու համար:

Տրամադրվող տեղեկությունը չպետք է հակասի այն տրամադրող Կողմի պետական շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն քաղաքացիների և հիմնարկների սոցիալ-իրավական բնույթի հարցումների բավարարման համար անհրաժեշտ տեղեկանքների տրամադրմանը:

Կողմերը համաձայնում են, որ առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել բռնաճնշման ենթարկված այն անձանց հարցումներին ի պատասխան փաստաթղթերի որոնումը, որոնք տուժել են ամբողջատիրական վարչակարգից: Նման հարցումներին պետք է պատասխանել արագ և անվճար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերի ֆոնդերը Հայաստանի և Ուկրաինայի պատմության վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերով հարստացնելու նպատակով Կողմերը միմյանց կտրամադրեն արխիվային փաստաթղթերի պատճենները:

Հիշյալ փաստաթղթերի հայտնաբերումը, պատճենահանումը և պատճենների փոխանակումը համապատասխան արխիվային հիմնարկների միջև պայմանավորվածությամբ կարող են իրականացվել անվճար` համարժեքության հիմունքով: Մնացած դեպքերում Կողմերի պետական արխիվների ֆոնդերը համալրելու նպատակով պատճենների տրամադրման համար հաշվարկները կիրականացվեն արտոնյալ պայմաններով, առանց պատճենահանման համար փաստաթղթերի պատրաստման և տրամադրման դիմաց վճարը հաշվառելու` պատճենահանման նյութերի փաստացի ծախսերի հատուցմամբ` համաձայն գործող գնացուցակների, ինչպես նաև Կողմերի համար ընդունելի պայմանագրային գների:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերի արխիվային ֆոնդերում ոչ պրոֆիլային փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում Կողմերը բանակցությունների միջոցով և յուրաքանչյուր երկրի օրենսդրությանը համապատասխան կլուծեն այդ փաստաթղթերի ըստ պատկանելության փոխանցելու հարցը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կիրականացնեն արխիվային փաստաթղթերի համատեղ հրապարակումներ և կկազմակերպեն համաձայնեցված թեմատիկայով փաստաթղթերի ցուցահանդեսներ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը կփոխանակեն արխիվային հիմնարկների աշխատանքային հարցերը կանոնակարգող օրենսդրական և այլ նորմատիվ ակտեր, ինչպես նաև արխիվային գործի վերաբերյալ արխիվագիտական, գիտամեթոդական գրականություն (աշխատանքի կանոններ, գիտական աշխատություններ, հոդվածներ, կոնֆերանսների ու սեմինարների նյութեր և այլն) և Կողմերի արխիվային հիմնարկների կողմից հրատարակված արխիվային փաստաթղթեր:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

Վերոհիշյալ արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները Կողմերի միջև կլուծվեն բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը չի խոչընդոտի արխիվային գործի բնագավառում Կողմերի այլ մասնագիտացված շփումներին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին միմյանց ծանուցելու օրվանից և կգործի 5 տարվա ընթացքում: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի ևս 5 տարով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Կիև քաղաքում 1997 թվականի հուլիսի 22-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Կողմերի միջև սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հունվարի 16-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան