«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 1996 թ. N 209
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Ուկրշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ուկրշին» բաց բաժնետիրական ընկերության։
1.2. «Ուկրշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
1.3. «Ուկրշին» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 250590 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 200470 հազ. դրամ։
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 20047 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 69042 հազ. դրամ։
1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Ուկրշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
1.8. Սահմանել, որ «Ուկրշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Ուկրշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ուկրշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
2.1. Սեփականաշնորհել «Լյուքս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Լյուքս» բաց բաժնետիրական ընկերության։
2.2. «Լյուքս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել N 1 ֆիրմային խանութը և սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես «փոքր» օբյեկտ։
2.3. «Լյուքս» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4 Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 163750 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 131000 հազ. դրամ։
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 13100 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 10392 հազ. դրամ։
2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Լյուքս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
2.8. Սահմանել, որ «Լյուքս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Լյուքս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Լյուքս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել «Սևանի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության։
3.2. «Սևանի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի շենքերն ու դրանք սպասարկող հաղորդակցուղիները (կոմունիկացիաները) և 2-ամսյա ժամկետում հանձնել Գեղարքունիքի մարզի Գեղամավանի գյուղխորհրդի տնօրինությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
3.3. «Սևանի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 132160 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 132160 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 13216 բաժնետոմսի՝ չուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 123558 հազ. դրամ։
3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Սևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
3.8. Սահմանել, որ «Սևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
3.9. Սահմանել, որ «Սևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10–օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
4.1. Սեփականաշնորհել «Մեղրու պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մեղրու պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության։
4.2. «Մեղրու պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքը և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Սյունիքի մարզպետարանին։
4.3. «Մեղրու պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 88530 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 70820 հազ. դրամ։
4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7082 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 10901 հազ. դրամ։
4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում'
ա) հաստատել «Մեղրու պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
4.8. Սահմանել, որ «Մեղրու պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
4.9. Սահմանել, որ «Մեղրու պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մեղրու պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
5.1. Սեփականաշնորհել «Այնթապ» (Այնթապի ժանյակե վարագույրների գործարան) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Այնթապ» բաց բաժնետիրական ընկերության։
5.2. «Այնթապ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հուշարձանը և 2-ամսյա ժամկետում հանձնել Արարատի մարզի Այնթապի գյուղխորհրդի տնօրինությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.3. «Այնթապ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 112760 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 90210 հազ. դրամ։
5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 9021 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
5.6. վճարման ենթակա պասսիվները կազմում են 21934 հազ. դրամ։
5.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Այնթապ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
5.8. Սահմանել, որ «Այնթապ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
5.9. Սահմանել, որ «Այնթապ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Այնթապ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
5.11. Գաղտնի։
6.1. Սեփականաշնորհել «Լաքերի և ներկերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Լաքերի և ներկերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։
6.2. «Լաքերի և ներկերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
6.3. «Լաքերի և ներկերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 121065 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 96850 հազ. դրամ։
6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 19370 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 43965 հազ. դրամ։
6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Լաքերի և ներկերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
6.8. Սահմանել, որ «Լաքերի և ներկերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
6.9. Սահմանել, որ «Լաքերի և ներկերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Լաքերի և ներկերի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
7.1. Թույլատրել «Կամար» փակ բաժնետիրական ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից վարձակալած 70545,8 հազ. դրամ արժեքով գույքը (Աշտարակի հյուրանոց, շենք և գույք):
7.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.1. Սեփականաշնորհել «Հրազդանի խոշոր պանելային տնաշինության դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հրազդանի խոշոր պանելային տնաշինության դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության։
8. 2. «Հրազդանի խոշոր պանելային տնաշինության դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ բնակելի շենքը և հանձնել Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը։
8. 3. «Հրազդանի խոշոր պանելային տնաշինության դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 69670 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 55740 հազ. դրամ։
8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5574 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6520 հազ. դրամ։
8.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Հրազդանի խոշոր պանելային տնաշինության դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
8.8. Սահմանել, որ «Հրազդանի խոշոր պանելային տնաշինության դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
8.9. Սահմանել, որ «Հրազդանի խոշոր պանելային տնաշինության դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հրազդանի խոշոր պանելային տնաշինության դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
9.1. Սեփականաշնորհել «Խարբերդ» (Երևանի թափոնների վերամշակման ԳԱՄ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Խարբերդ» բաց բաժնետիրական ընկերության։
9.2. «Խարբերդ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
9.3. «Խարբերդ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 31230 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 24980 հազ. դրամ։
9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2498 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
9.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 21197 հազ. դրամ։
9.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Խարբերդ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
9.8. Սահմանել, որ «Խարբերդ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9.9. Սահմանել, որ «Խարբերդ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Խարբերդ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
10.1. Սեփականաշնորհել «Մանթաշի արտադրական կոմբինատ» պետական ձեռնարկությունը՝ «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
10.2. «Մանթաշի արտադրական կոմբինատ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
10.3. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով։
10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 14340 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը՝ 11470 հազ. դրամ։
10.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 1434 սովորական բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը՝ 1147 սովորական բաժնետոմսի։
10.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 8 լոտի՝ յուրաքանչյուրում 145 բաժնետոմս՝ 1450 հազ. դրամ մեկնարկային գնով։
10.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1613.0 հազ. դրամ։
10.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից՝ մինչև դրանց հետագա տեղաբաշխումը։
10.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
10.10. Սահմանել, որ «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում։
10.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանթաշի արտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
11.1. Սեփականաշնորհել «Աշոցքի շրջանային տպարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Աշոցքի շրջանային տպարան» բաց բաժնետիրական ընկերության։
11.2. «Աշոցքի շրջանային տպարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
11.3. «Աշոցքի շրջանային տպարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 277 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 222 հազ. դրամ։
11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 222 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
11.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 30 հազ. դրամ։
11.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Աշոցքի շրջանային տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
11.8. Սահմանել, որ «Աշոցքի շրջանային տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
11.9. Սահմանել, որ «Աշոցքի շրջանային տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աշոցքի շրջանային տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 10-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|