ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2846-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2846-Ա

«17» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Վահե Խաչատրյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի հուլիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի հ.1, Նարեկացու թաղամասի հ.44/7, Խուդյակովի փողոցի հ. 44/2, Ավան-Առինջ 1-ին մ/շ հ.5, Մամիկոնյանց փողոցի հ.3, , Դավթաշենի 4-րդ թաղամաս հ.66/7, Դավթաշենի 2-րդ թաղամաս հ. 2/4 և հ.1/2, Արցախի փողոցի հ.13/1, Արին Բերդ փողոցի հ.1/3, Տիգրան Մեծի պողոտայի հ.59/96,Դուրյան փողոցի հ.1, Գայի պողոտայի հ.13/1 հարևանությամբ, Նանսեն փողոցի հ.1, Բ. Մուրադյան փողոցի հ.28/5, Ա. Հովհաննիսյան փողոցի հ.18/2, Լվովյան փողոցի հ.34/1, Մինսկի փողոցի հ.47/1, Արշակունյաց պողոտայի հ.214/3, Կ. Ուլնեցու փակուղու հ.2/2 և Ահարոնյան փողոցի հ.12/5 հասցեների դիմաց տեղադրված և պատին ամրացված թվով 21 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հուլիս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան