ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2838-Ա |
«17» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն․ ՉԱՐԲԱԽԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ․15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԻՑ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտուշ Մելիքյանի լ/ա Մանուշակ Ավետյանի դիմումը Ն․ Չարբախի 13-րդ փողոցի հ․15 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք Է հանդիսացել Երևանի «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի Երևանի քաղաքային մասնաճյուղի 16․08․2007թ․ հ․01-20/1488 արխիվային տեղեկանքը և ՀՀ Երևանի Շենգավիթի թաղապետարանի 24.08.2007թ. 22/01-1993 տեղեկանքը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 10-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-0219-0016, համաձայն՝ ՀՀ կառավարության 24.12.2009թ. հ.1517-Ն որոշման/:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն․ Չարբախի 13-րդ փողոցի հ․15 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 368.10քմ՝ փաստաթղթերում ամրագրված 380.0քմ-ի փոխարեն:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/36628-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ն․ Չարբախի 13-րդ փողոցի հ․15 հասցեում գտնվող 368.10քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|