ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2853-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2853-Ա

«17» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Վահե Խաչատրյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի հուլիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Մելքումովի փողոցի հ.22/5, Սայաթ-Նովա թաղամասի հ.1/7, Արզումանյան փողոցի հ.10, Քանաքեռ ՀԷԿ հ.5Բ, Տիգրանյան փողոցի հ.14 և հ.27, Վ. Համբարձումյան փողոցի հ.8/3 և հ.45 շինություն, Գյուլբենկյան փողոցի հ.24, Կոմիտաս պողոտայի հ.11, Կիևյան փողոցի հ.1/1, Ազատություն պողոտայի հ.11, Խաղաղ Դոն փողոցի հ.16, Տիտոգրադյան փողոցի հ.7/4, Դեմիրճյան փողոցի հ.25/1, Սայաթ-Նովա պողոտայի հ.31, Իսակով պողոտայի հ. 5/1, Ամիրյան փողոցի հ.15, Բաղրամյան պողոտայի հ.21, Անդրանիկ փողոցի հ.148/2, Արցախի պողոտայի հ.18/146 և հ.1, Շերամ փողոցի հ.111/11, Սաֆարյան փողոցի հ.3/12, Միկոյան փողոցի հ.24/44, Մոլդովական փողոցի հ.60 և Գ.Նժդեհ փողոցի հ.29 հասցեների դիմաց տեղադրված և պատին ամրացված թվով 27 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հուլիս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան