ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2837-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2837-Ա

«17» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունը՝ Մյասնիկյան պողոտայի հ.20 հասցեում գտնվող վարչական շենքն անհատույց օգտագործման իրավունքով ՀՈԱԿ-ին տրամադրելու մասին։

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածի 44-րդ կետի 4-րդ ենթակետը.

1. Երևանի Մյասնիկյան պողոտայի հ.20 հասցեում գտնվող, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14022023-01-0331 վկայականի տվյալների հ.7 շինությունը /վարչական շենք 239.9քմ մակերեսով, ծածկագիր՝ 01-008-0505-0038-008/ անհատույց օգտագործման իրավունքով՝ 3 /երեք/ տարի ժամկետով տրամադրել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին։

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ–ի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են ՀՈԱԿ-ի կողմից։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան